«

»

Июн 10 2020

Վճարումը հարկադիր պարապուրդի ժամանակ

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Աշխատակիցը աշխատում է 1.12 դրույքով: Դրույքը 114 400 դրամ է, աշխատավարձը կազմում է 128 128 դրամ: Հունիսից պետք է վարձատրվի 2/3-ով՝ 128 128/32=85 419
Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1 մասի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
1. Վարձատրել նվազագույնը 91 276 դրամ,
2. 1 դրույքը առանձին հաշվել նվազագույնով, 0.12-ը՝ առանձին: Այս դեպքում ստացվում է 91 276
1.12=102 229 դրամ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Tigran
    Tigran

    Պարապուրդի միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը՝ 406 դրամ՝ առանց պահումների:

  2. Ալլա
    Ալլա

    Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1-ին մասի՝ Դուք պետք է վճարեք նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, այսինքն՝ գտնեք միջին ժամային աշխատավարձը և դրա 2/3 վճարեք։

  3. Аватар
    Mar

    Շնորհակալություն:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160