Արդյո՞ք ԱՁ լինելու փաստը կխանգարի մայրության նպաստ ստանալուն

Հերմինե․

Բարև ձեզ։ Ես և իմ ընտանիքս ապրում ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում փաստացի, իսկ գրանցումով՝ Ոսկևան։ Նոյեմբերյան ապրում ենք սկեսուրիս տանը իր հետ մեր ընտանիքը կազմված է երեք չափահաս մարդուց և մեկ անչափահաս փոքրիկից, որը պետք է ծնվի հոկտեմբեր ամսին։ Ես երկու օր է աշխատում եմ խանութում, որի գործատուն ինձ գրանցել է որպես ԱՁ, արդյո՞ք կխանգարի այդ փաստը, որ փոքրիկը ստանա իր հասանելիք մայրության նպաստը, ինչպես նաև մեր գրանցումը և փաստացի ապրելու վայրը կապ ունի թղթաբանության հետ, որ չեղյալ համարվի փոքրիկի հասանելիքներն ստանալուն։ Ասեմ նաև, որ փոքրիկի ծնվելուց հետո միայն հայրություն են ճանաչելու, այսինքն միայնակ մայր կարգավիճակում է լինելու։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։ Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ պատասխանեք, քանի որ ես կարող եմ հրաժարվել ԱՁ լինելուց։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե ունեք Ա/Ձ կարգավիճակ Դուք իրավունք ունեք ստանալու մայրության նպաստ, դա կապ չունի, գրանցման փաստացի լինելը նշանակություն չունի, Ձեր իրավունքն է ստանալ Ձեր հասանելիքը: Ա/Ձ-ների մայրության նպաստը հաշվարկելու է տարածքային սոցիալական ապահովության ծառայության կենտրոնը, պետք է դիմեք իրենց, նաև երեխայի միանվագ նպաստ է հասնում:

Վարդուհի

Մի հարց. եթե ուսանող է մայրը, կարո՞ղ է արդյոք ստանալ երեխային հասանելի գումարները։

Tigran

Եթե ուսանող է, չի աշխատում կամ գրանցված աշխատող չէ, էլի իրավունք ունի ստանալ չաշխատողի մայրության նպաստ և երեխայի միանվագ նպաստ:

Հերմինե

Իսկ ուսանող լինելը խանգարու՞մ է, որ փոքրիկի խնամակալության գումարը ստանա։

Tigran

Ոչ, չի խանգարում։

Հերմինե

Շատ շնորհակալ եմ բարեհամբույր վերաբերմունքի և բոլոր հարցերին պատասխանելու համար։
Աստված օրհնի ձեզ… հարգելի Տիգրան։