Մայրության նպաստ

Լուսինե.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ կապ ունի, թե քանի ամիս պետք է գրանցված աշխատեմ, որ գնամ դեկրետ: Եվ, եթե հաշվում են 12 ամսվա կտրվածքով և ես աշխատել եմ նաև այլ տեղ՝ այս աշխատանքից առաջ, հնարավո՞ր է ներկայացնել տեղեկանք նախորդ աշխատատեղից աշխատավարձի վերաբերյալ, որ հաշվարկը ճիշտ լինի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Լուսինե:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մաս.
10. Մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Tigran

Կապ չունի, թե քանի ամիս եք գրանցված աշխատել: Այո, այլ կամ նախորդ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին պետք է ներկայացնեք լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

karine

Բարև ձեզ, Լուսինե։ Միջին աշխատավարձ հաշվելու համար կարող եք պակաս ամիսների մասով նախորդ աշխատատեղից տեղեկանք բերել։ Կարևոր չի, թե որքան ժամանակ եք աշխատում տվյալ կազմակերպությունում ֆիզ գնալու համար։ Կարևոր է, որ գրանցված աշխատող եք։

Nerses

Կապ չունի՝ որքան ժամանակ եք աշխատում տվյալ կազմակերպությունում, այո, կարող եք նախորդ աշխատանքի վայրից վերցնել տեղեկանք Ձեր եկամուտի վերաբերյալ և ըստ դրա կհաշվարկեն նպաստի չափը։

Լուսինե

Իսկ տեղեկանքի մեջ պետք է նշվի, որտեղ եմ ներկայացնում, և միայն առանց պահումների աշխատավարձը պե՞տք է նշվի, թե՞ մաքուրն էլ: Կանխավ շնորհակալ եմ։

Մարիաննա

Հարգելի Լուսինե, տեղեկանքում նշվում է հարկման ենթակա աշխատավարձը (կեղտոտ) և «տրվում է ներկայացնելու ըստ պահանջի»: Դուք կարող եք ներկայացնել նաև ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք՝ 1 տարվա կտրվածքով, որը կարող եք ստանալ Հարկային մարմնից: Տեղում դիմում եք գրում, և Ձեզ տրամադրում են այդ քաղվածքը: Առաջին անգամ տրամադրումը անվճար է: