«

»

Июн 21 2020

Արդյո՞ք երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի

Աշխեն․

Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և ամսական ստանում եմ 18 000 դրամ նպաստ։ Հուլիսի 1-ից գիտեմ, որ օրենքում փոփոխություն է կատարվելու և 18 000 դրամը դառնում է 26 500 դրամ։ Ես ապրում է գյուղական բնակավայրում, արդյո՞ք այն կկրկնապատկվի և արդեն ամեն ամիս կստանամ 53 000 դրամ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. ArmineMilena
    ArmineMilena

    «Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18 000 դրամի փոխարեն դարձնելով 26 500 դրամ։

    Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։

    Նշենք նաև, որ նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի 53 000 դրամ»:

  2. Tigran
    Tigran

    Նախ դա դեռ նախագիծ է, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից այո, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է 26 500 դրամ:

  3. Marine Gh
    Marine Gh

    Դա վերաբերում է հուլիսի 1-ից հետո առաջացած դեպքերին:

  4. Ալլա
    Ալլա

    Այս կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160