«

»

Июн 25 2020

Ինչպե՞ս պետք է կատարվի խոզաբուծությամբ զբաղվող կազմակերպության հաշվապահական հաշվառումը

Հենրիխ․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Ալլա
    Ալլա

    Ինձ թվում է՝ ճիշտ կլինի, որ հաշվապահ ունենաք։ Այսպես իրականացնել հաշվապահություն հնարավոր չէ։

  2. Tigran
    Tigran

    Մայր խոզը հիմնական միջոց է, 1166 արտադրանքը վաճառքի ենթակա պատրաստի արտադրանք 215, կերը ընթացիկ ակտիվ կամ շրջանառու միջոց, նյութեր 211, եկամուտը 615 հաշիվ, ծախսերը 715 հաշիվ:

  3. Аватар
    Հենրիխ

    Տիգրան ջան, իսկ խոզը մինչև մորթելը կհանդիսանա՞ անավարտ արտադրանք:

    1. Tigran
      Tigran

      Մինչև մորթը կլինի՝ դտ 212 կտ 615, մորթի դեպքում՝ դտ 811 կտ 212, իսկ կենդանի վաճառքի դեպքում՝ դտ 221/251/252/715 կտ 212:

      1. Tigran
        Tigran

        Ավելացնեմ` խոզը սպառվող կենսաբանական ակտիվ է, 215 հաշիվը գյուղատնտեսության համար չի, նախորդ գրածս դրա մասին է:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160