«

»

Июн 30 2020

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

Hayk.

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ` 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է “Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը”՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով։ Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝

  1. դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի)

  2. դտ 52131 կտ 2521 330 000:

Հարց. Ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից:
Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Tigran
    Tigran

    Դիտարկեք 670 000 դրամի վճարումը որպես դրամաշնորհ:

  2. Аватар
    Հայկ

    Հարգելի Տիգրան, կասե՞ք՝ հաշվային պլանում ո՞ր հաշիվն է դրամաշնորհը:

    1. Tigran
      Tigran

      Եթե Ձեզ չեն տվել գումարը ու Ձեզ համար փոխանցել են դտ 541 կտ 628՝ Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160