Սեփական տան ավտոտնակում բանջարեղենի փոքր կրպակ բացելու համար

Alexsander.

Բարև Ձեզ, ցանկանում եմ Երևանում՝ սեփական տան ավտոտնակում, բանջարեղենի փոքր կրպակ /25քմ/ բացել: Կարո՞ղ եք օգնել հասկանամ՝ ի՞նչ գործընթաց է, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մոտավոր, ինչքա՞ն է տևում թույլտվություն, ո՞վ է տրամադրում, ի՞նչ ծախսերի հետ է կապված: Ցանկացած ինֆո կարևոր է, նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող եք գրանցվել որպես Ա/Ձ, թաղապետարանից ստանալ բացօթյա առևտրի թույտվություն, միկրոբիզնեսի համակարգում առևտուրը Երևանում չի թույլատրվում գործելու, ՀԴՄ է պետք, աշխատելու եք շրջհարկով, վճարելու եք նաև շահութահարկ 5 000 ամսական, դրոշմանիշային 12 000 տարեկան, նաև սոց. վճար 5 000 ամսական:

Anushik

1. Անձնագրով և սոց. քարտով մոտենալ պետ. ռեգիստր, կատարել պետական տուրքի վճարում 3 000 դրամ, գրանցել ԱՁ-ն:
2. Եթե ԱՁ-ն նույնականացման քարտ չունի, հնարավորինս շուտ դիմել նույնականացման քարտ ստանալու համար/Pin և Puk կոդերի առկայությունը պարտադիր է, որոնք տրամադրվում են քարտի հետ մեկ անգամ, կորցրած լինելու դեպքում դիմել նոր քարտի համար:
3. Քարտը ունենալուց հետո կատարել 3 000 դրամ քարտի տարեկան սպասարկման վճարումը /վճարումը կարելի է կատարել հենց ԹելՍել ապարատների միջոցով՝ Պետական վճարումներ ➡ EKENG, անմիջապես գումարը մուտքագվում է հաշվին:
4. https://file-online.taxservice.am/ կայք էջով գրանցվել և անձնական էջ ստեղծել՝ հաշվետվությունների ներկայացման համար:
5. Գրանցել առկա բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին:
6. Ձեր պարագայում գրանցման օրվան հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել շրջանառության հակ վճարող համարվելու վերաբերյալ դիմում:
7. ՀԴՄ ապարատ ձեռք բերել և գրանցել ԱՁ-ի անունով /«Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05)
• «Իննթեք» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը VEGA 3000 (հեռ․ +374 60 50 50 70)
• «Դոկտեխնիկ» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25)
• «Տոչ Մաստեր» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27)/:
7. Գործունեության վայրում փակցնել հարկ վճարողի վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը /հաշվի առնել, որ դրա բացակայության դեպքում նախատեսվում է 50 000 դրամ տուգանք/:
8. Պատասխանատու վաճառողների համար անվանաքարտեր պատրաստել: