Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Ժամկետ չկա սահմանված, հանգամանքներից ելնելով է:
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը,
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում,
3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր,
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից,
5) իր ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր։
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Իմ կարծիքով` հստակ օր չի կարող լինել, քանի որ աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է տարբեր պատճառներով:

Karine
Karine
5 տարի առաջ

Գործատուի անունով պետք է դիմում գրեք: Ցանկալի է Ձեզ անհրաժեշտ օրվանից մի քանի օր առաջ, որպեսզի Ձեզ փոխարինողի հարցը կարգավորեն։

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Կարող եք դիմել մի քանի օր շուտ, որպեսզի փոխարինող գտնեն։