«

»

Июл 09 2020

Արդյո՞ք փոխարինող աշխատողին կարելի է ազատել աշխատանքից

Նառա.

Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: Եթե մարդ աշխատում է որպես փոխարինող մոտ 9 ամիս, անյուհետև հիմնական աշխատողը հայտարարում է, որ ինքը արդեն վերադառնալու է աշխատանքի, իսկ փոխարինողը հղի է։ Կա՞ տարբերակ աշխատանքի մնալու:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Gevs
    Gevs

    Նառա ջան, Ձեր հարցերը կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքով, ինչպես նաև Ձեր հետ կնքված աշխատանքային պայմանագրի կետերով (ուշադիր կարդացեք): Եվ, եթե նման կարգավիճակ ունի անձը, ապա նրան ազատելը շատ խնդիրներ կարող է առաջացնել կազմակերպության համար: Թեժ գիծ 114:

  2. Tigran
    Tigran

    Թող վերադառնա հիմնական աշխատողը, բայց փոխարինողն էլ կարող է գնալ հղիության արձակուրդի, եթե ժամկետն է, որից հետո երեխայի խնամքի արձակուրդի, որից հետո կարող եք ազատել:

  3. Nerses
    Nerses

    Հոդված 16. Նպաստի տրամադրումը գործատուի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքած վարձու աշխատողին
    Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

  4. Gaga87
    Gaga87

    Հիմնական աշխատողը կարող է վերադառնա իր աշխատանքին, իսկ փոխարինողը՝ կարող է ֆիզ. արձակուրդի գնալ ու նոր ազատվի աշխատանքից։

  5. karine
    karine

    Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը

    1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
    2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

  6. Gor
    Gor

    Քանի դեռ չեք ներկայացրել հղիության թերթիկը, Ձեզ կարող են ազատել աշխատանքից։ Իսկ Ձեր հետ ի՞նչ պայմանագիր են կնքել, որոշակի ժամկետով, թե՞ անորոշ ժամկետով, կամ նշվա՞ծ է, որ Դուք համարվում եք փոխարինող աշխատող և պետք է դուրս գաք աշխատանքից, եթե նախկին աշխատողը վերադառնա: Այս ամենի առկայության ժամանակ նոր հնարավոր կլինի ասել` հնարավոր է, թե ոչ:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160