27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Բացեք ԱՁ, քանի որ արտադրություն է և գործելու եք ոչ մենակ, կարող եք միկրոյի դաշտում գործեք։ Բայց, եթե վաճառքը անելու եք իրավաբանական անձանց, պետք է գործեք շրջհարկի դաշտում, կարող եք չունենալ ՀԴՄ, եթե իրականացնեք միայն անկանխիկ վաճառքներ հաշիվ վավերագրերով։

Tigran
Tigran
6 տարի առաջ

Պետք է Ա/Ձ բացեք, կարող եք միկրոյով աշխատել: Երբ որպես Ա/Ձ գրանցվեք հաշիվ ապրանքագրի հարցը կլուծվի: Եթե դեռ չեք ուզում ՀԴՄ գնել, գոնե բանկային հաշվով աշխատեք: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարող եք նվազեցում անել այդ 5 %-ից ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Զանգեք 099455932:

Gevs
Gevs
6 տարի առաջ

Կարող եք և Ա/Ձ, և ՍՊԸ, և միկրոձեռնարկատեր: Սակայն ՀԴՄ-ի դեպքում այլ է, եթե Դուք իրականացնեք մանրածախ առևտուր, ապա պարտադիր է, իսկ Ձեր մոտեցման դեպքում միայն փոխանցումով պետք է աշխատեք: Հետևաբար, բանկում իրավաբանական հաշիվ պետք է բացեք: Դուրս գրված և ստացված հաշիվ ապրանքագրերը /ոչ բոլոր-կարգավորվում է ՀՕ շրջհարկի բաժինը/ կարող են հիմք հանդիսանալ հաշվետվությունում նվազման: Մնացածը Ձեզ կօգնի մասնագետը, քանի որ ուզում եք զբաղվել արտադրությամբ:

Nerses
Nerses
6 տարի առաջ

Կարող եք ԱՁ բացել, միկրոյով աշխատել, դուրս գրել հաշիվ ապրանքագիր, եթե ՀԴՄ չունեք, այսինքն` մանրածախ վաճառքով չեք զբաղվելու` պետք է ունենաք հաշիվ բանկում անկանխիկ գործարքների համար: