Որո՞նք են ցորենից ալյուրի ստացման նորմատիվները

Եվա.

Բարև Ձեզ: Ցորենից ալյուր ստացման նորմաները կարո՞ղ եք գրել, թեկուզ մոտավորապես: Ալյուրի արտադրություն է, ցորենից ստացվում է ալյուր և թեփ /բարձր տեսակի, առաջին տեսակի և երկրոդ տեսակի/:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Կարող է սա Ձեզ օգնի, նայեք ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 13 դեկտեմբերի 2018 թվականի N 1467-Ն որոշման Հավելված N 8 ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ, ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ, ՀԱՏԻԿԱԽԱՐԻ (ՖՈՒՐԱԺԻ) ԵՎ ԱՅԼ ԿԵՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ:

Եվա
Եվա
5 տարի առաջ

Շնորհակալ եմ Ալլա ջան, խոսքս բնական կորուստների մասին չէ, այլ օրինակ 1տ ցորենից նորմայով, որքա՞ն ալյուր ու թեփ է ստացվում:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Դիմեք ստանդարտներին, օրինակ ՀՍՏ 280-2007 Ցորենի ալյուր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ: Ալլայի նշածը Ձեզ ևս պետք է հարկային հաշվառման նպատակներով, Ձեր հարցը տեխնոլոգիական է: