ԴԱՀԿ առկայություն նպաստի ստացման ժամանակ

Անուշ.

Բարև Ձեզ: Եթե ես ունեմ հարկադիր` դա խանգարելու՞ է դեկրետի գումարը ստանալուն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ այդ գումարները բռնագանձման ենթակա չեն:

Ալլա

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Հոդված 59.Սոցիալական նպաստների վրա բռնագանձում տարածելը Ժամանակավոր անաշխատունակության և գործազրկության համար վճարվող սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ
Հոդված 60.Դրամական գումարները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել Կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով;բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են 1) առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
2) ալիմենտային պարտավորությունների համար.
3)(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-34-Ն)(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-34-Ն)
5) որպես պետական նպաստ կամ սոցիալական աջակցություն.
6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում ընտանիքներին.
7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց որպես փոխհատուցում.
8) հաշմանդամներին.
9) տուժողին լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.
10) աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ.
11) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին՝ որպես դրամական ապահովություն.
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին՝ որպես պատվովճար: