«

»

Июл 21 2020

Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

Hermine.

Բարև Ձեզ, ՀՀ ԱՕ 186 հոդցածի 6-րդ մասի համաձայն գործատուն կարող է չվճարել աշխատավարձ՝ ելնելով արտակարգ դրությունից: Հարց. արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ, և կարո՞ղ է գործատուն չաշխատած օրերի համար չվճարել պարապուրդ, այլ վճարել փաստացի աշխատանքի եկած օրերի համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Ալլա
    Ալլա

    Եթե աշխատանքը չի կատարվում հեռավար, ապա գործատուն կարող է համարել աշխատանքի ընդհատում և վճարել փաստացի աշխատած օրերի համար։

  2. Nerses
    Nerses

    Ոչ, աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը ենթակա է վճարման սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով, բայց, եթե պարապուրդը չի առաջացել գործատուի մեղքով, ապա պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում, այլ կարող է չվճարել:

  3. Tigran
    Tigran

    Ոչ, չի համարվում, եթե համաձայն պարետի որոշումների համաձայն տվյալ տեսակի գործունեությանը թույլատրվում է գործել:

  4. Karine
    Karine

    Հուլիս ամսվա համար գործատուն կարող է վարձատրել՝ համապատասխան աշխատած օրերի, եթե պարապուրդը գործատուի մեղքով չէ։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160