«

»

Июл 24 2020

Որտեղի՞ց կարելի է ստանալ աշխատանքային գրքույկը

Gor.

Առաջին աշխատանքից դուրս գալուց, որտեղի՞ց ստանամ աշխատանքային գրքույկ։ Գործատուն պնդում է, որ այդ ամենը օնլայն է արվում և պարտադիր չի գրքույկը, բայց ինձ գրքույկնել է պետք։ Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Karine
    Karine

    2017 թ-ից թվայնացվում են աշխատանքային գրքույկները, բայց աստիճանաբար, սկսած խոշոր կազմակերպություններից։ Ե՞րբ եք ազատվել աշխատանքից։ Կարող եք գնել նոր աշխատանքային գրքույկ, և գործատուն իրավունք չունի չլրացնելու Ձեր աշխատանքային ստաժը, եթե օրինական գրանցված աշխատող եք եղել։ Դա գործատուի համար խնդիր չի։ Եթե վերջնականապես հրաժարվեն, հարկայինից կարող եք ճշտել՝ Ձեզ գրանցել են որպես աշխատող, թե ոչ։

  2. Nerses
    Nerses

    Այո, օնլայն է կատարվում, գրքույկն էլ պարտադիր չէ, սակայն կարող եք գնել գրքույկ և տալ գործատուին որպեսզի լրացնեն:

  3. Ալլա
    Ալլա

    2017թ. հունվարի 1-ից գրքույկ վարելու կարգը ուժը կորցրած է ճանաչված և աշխատողի գրանցումը կատարվում է գրանցման հայտի միջոցով։ Եթե Դուք աշխատանքի ընդունվել եք մինչև 2017թ. հունվարի 1-ը, ուստի պետք է ունենայիք աշխատանքային գրքույկ, մեջը գրանցում արված, և հիմա այդ գրքույկը պետք է տարվեր սոցապ թվայնացման, իսկ, եթե ընդունվել եք այդ ամսաթվից հետո, ապա գրքույկի կարիքը չկա։

  4. Anushik
    Anushik

    Աշխատանքային գրքույկ վարելու պահանջը ուժը կորցրել է 01․01․2017 թվականից։

  5. Аватар
    Գևորգ Գրիգորյան

    Հարգելի Գոռ, իրականում այդպես է, աշխատանքային գրքույկը շրջանառությունից հանվել է: Իսկ եթե ցանկանում եք ունենալ, ապա կարող եք գնել /այն ազատ վաճառվում է / և ներկայացնել տվյալ ընկերության կադրերի կամ հաշվապահության բաժին այն կնքելու համար: Չեմ կարծում, որ տվյալ ընկերության պատասխանատուն խնդիր կսարքի, իսկ առաջանալու դեպքում պահանջեք որպեսզի ցույց տան Ձեր գրանցման և ազատման հարկային հաշվետվությունը: Ամեն դեպքում աշխատանքային գրքույկ ունենալը ցանկալի է /հետագայում պետ. մարմինների կողմից տեխնիկական խնդիրները բացառելու համար/:

  6. Տիգրան
    Տիգրան

    01.01.2017թ.-ից աշխատանքային գրքույկները կիրառությունից դուրս են եկել, հիմա կարևոր է, թե Դուք գրանցված աշխատող եղել եք, թե՞ ոչ: Այո, այն կատարվում է ծրագրային համակարգով: Եթե Ձեզ պետք են տվյալներ, որ աշխատել եք այդ գործատուի մոտ, ապա պետք է տեղեկանք վերցնեք այդ տվյալների մասին, եթե իհարկե, գրանցված աշխատող հանդիսացել եք:

    1. Գայանե
      Գայանե

      Այո, կատարվում է օնլայն, կարող եք գրքույկ առնել և տրամադրել գործատուին, որպեսզի լրացնի գրքույկում։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160