«

»

Июл 28 2020

Արդյո՞ք արձակուրդի չօգտագործված օրերի համար պետք է վճարել

Լիաննա.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողին հետ ենք կանչում արձակուրդից, ապա չօգտագործված օրերի համար պե՞տք է նորից վճարենք։ Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Anushik
    Anushik

    ՀՀ ԱՕ Հոդված 166. Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան: 166-րդ հոդվածի համաձայն` աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:

  2. Nerses
    Nerses

    Հոդված 166. Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:

    Սույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն` աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:

  3. Аватар
    իրինա

    Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:

  4. Alla
    Alla

    Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն վարձու աշխատողի համաձայնությամբ: Այդ դեպքում աշխատանքի վերադարձած աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է միջին աշխատավարձ:

    Ամենամյա արձակուրդի տեղափոխումը (մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը կամ ամենամյա արձակուրդի ընթացքում) կատարվում է վարձու աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ամենամյա արձակուրդի չօգտագործված (տեղափոխված) մասը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում (բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը), իսկ վարձու աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160