«

»

Июл 29 2020

Արդյո՞ք հարկադիր պարապուրդում գտնվողը կարող է օգտվել ամենամյա արձակուրդից

Աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում՝ ամենամյա արձակուրդ հասնու՞մ է իրեն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Գևորգ Գրիգորյան

    Նմանատիպ հարցերը կարգավարվում է ԱՕ-ով: Արձակուրդ կարող են տրամադրել, սակայն արձակուրդայինի գումարը ցածր կլինի: ԱՕ-ով հարկադիր պարապուրդի մի քանի մոտեցում գոյություն ունի, որի հիման վրա էլ հաշվարկվում է գումարային մեծությունը:

  2. Ալլա
    Ալլա

    ԱՕ Հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
    Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
    1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
    2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.
    3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
    4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
    5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
    6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
    7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

    Այսինքն՝ եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում, ապա ինքը կարող է գնալ արձակուրդ, եթե ունի չօգտագործված արձակուրդ։

  3. Տիգրան
    Տիգրան

    Այո, հասնում է, իսկ սուբյեկտի ֆինանսական հնարավորությունները չեն խանգարում վճարումների առումով:

  4. Nerses
    Nerses

    Եթե աշխատողն ունի սահմանված կարգով արձակուրդի իրավունք, այսինքն՝ չի օգտվել իր ամենամյա արձակուրդից՝ իհարկե, հասնում է:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160