«

»

Июл 31 2020

Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա ունեցող ընկերությունը կարո՞ղ է հանդես գալ որպես բնակարանների կառուցապատող

Nona.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարո՞ղ է չէ առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, երիտասարդ ընտանքիներին տրվող հիփոթեքային վարկի միջոցներն ուղղել կառուցապատմանը, գնել տարածք ընկերության անունով, կառուցել բնակարանը կամ սեփական տունը և վերջում կադաստրի միջոցով հանձնել երիտասարդ ընտանիքին: Խնդրում եմ մանրամասն բացատրել՝ ո՞նց է կատարվում պրոցեսը, վարկը ընտանիքին է տրվում, թե՞ կազմակերպությունն է վերցնում: Եվ եկամտային հարկի հետ կապված, եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է՝ կարծեմ կառուցապատողից եկամտային հարկի գումար է հե՞տ ստանում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Տիգրան
    Տիգրան

    Նախ շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարևոր է, թե ո՞ր ներդիրը կամ ներդիրներն ունի լիցենզիայի, չեք գրել: Չի կարող կազմակերպությունը առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, քանի որ կառուցապատման իրավունքը սկզբից պետք է ձեռք բերել և կատարել դրա պետական գրանցումը: Այստեղ՝ այդքան մանրամասն բացատրել հնարավոր չէ: Վարկը որքան գիտեմ ընտանիքին է տրվում, քանի որ վարկային կազմակերպությունը կատարում է եկամուտների գնահատում, իսկ կազմակերպության հետ բնական է ևս որոշակի պայմանագիր կնքվում է: Եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է, ապա եկամտային հարկի գումարը հետ է ստանում պետական բյուջեից:

    1. Аватар
      Nona

      Տիգրան ջան, ես սկսնակ հաշվապահ եմ, ու ցանկանում եմ ինձ ինչ-որ մեկը պրակտիկայով ապահովի ինձ, պատրաստ եմ վճարել:

      1. Տիգրան
        Տիգրան

        Հարցը վճարելը չի միայն, այս հարցը հաշվապահական չի, սա քաղաքաշինական է, իսկ ուղղություն ցույց տալ ֆինանսական մասով մի բան է, ճարտարապետաշինարարական մասով այլ: Առաջին մասով Ձեր հետ է կապված, բայց երկրորդը արդեն տնօրենի կամ ինժեների մասով հարց է, կարող եք զանգել պետք է իրենց հետ կհանդիպեմ ցույց կտամ կառուցապատման մասով ինչ անեն, թեև ես տնտեսագետ եմ, 099455932:

  2. Anushik
    Anushik

    Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից հրապարակած իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://www.petekamutner.am/shared/Information/Irazekum21.pdf։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160