«

»

Июл 31 2020

Ինչպե՞ս առցանց դիմել և դառնալ շրջանառության հարկ վճարող

ԱԶ-ն նոր եմ բացել, չե՞ք ասի՝ ինչպե՞ս օնլայն դիմեմ և դառնամ շրջանառության հարկ վճարող։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Anushik
    Anushik

    Պետք է դիմեք հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժին կամ https://file-online.taxservice.am/pages/onlineuser/confirmEmail.jsf;jsessionid=AB6B3715A08CCF56CBE8DF609807BF9A.fileonline1 հղմամբ անցնելով ձեռք բերեք օգտվողի անուն, գաղտնաբառ: Այնուհետև ստացված գաղտնաբառով մուտք արեք և հաշվետվություններ ցանկից ներկայացրեք 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն հաշվետվաձևատեսակը:
    Ամեն դեպքում դիմեք տեղեկացված անձի, քանի որ առկա են հաջորդական փոխկապակցված քայլեր:

  2. Տիգրան
    Տիգրան

    Ավելի լավ է զանգեք դա գրելով այն չի, անելու քայլեր կան, 099455932:

  3. Իննա
    Իննա

    Պետք է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներկայացնեք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն՝ ձև 201։

  4. Ալլա
    Ալլա

    Որպեսզի կարողանաք տալ հայտարարություն, պետք է կարողանաք մուտք գործել էլեկտրոնային համակարգ, պետք է ունենաք էլ․ ստորագրության իրավունք, և գրանցվեք որպես լիազոր անձ։

  5. Nerses
    Nerses

    Հարկային մարմնից ստացեք օգտվողի անունը, գաղտնաբառը, ակտիվացրեք Ձեր նույնականացման քարտը, հետո մուտք գործեք taxservice, հաշվետվություններ բաժինը, ձև 201-ը լրացրեք, ստորագրեք, ուղարկեք:

  6. Karine
    Karine

    Վերը նշվածներին ավելացնեմ նաև, որ ձև 201-ը ՊԵԿ պետք է հանձնեք ոչ ուշ Ա/Ձ գրանցելուց 20 օրվա ընթացքում։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160