Արդյո՞ք տարվա վերջ վերադարձվելու է սոցիալական վճարը

Աննա․

Բարև բոլորին։ Մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների սոցի շեմը /12 500/ հուլիսից հանվե՞լ է, թե ոչ: Եթե աշխատողը մի քանի տեղ է աշխատում և մի քանի անգամ վճարում է 12 500 դրամները՝ տարվա վերջ վերադարձվելու՞ է ավել վճարած գումարը, ինչպես կատարվում էր նախկինում: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

2020թ հուլիսի 1-ից փոփոխվել է սոցի հաշվարկը և արդեն շեմը 12 500 դրամ չէ, բայց, եթե աշխատողը մի քանի տեղ է աշխատում, ապա նույն տարբերակը գործում է և կարող է ավել վճարված սոցը հետ ստանալ նախկինի պես։

Տիգրան

Այո, հանվել է և հուլիսի 1-ից ամսական շեմը 1 020 000 է: Մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված և գանձված սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումարը ստանալու նպատակով բանկային հաշվի մասին տեղեկությունը՝ ծանուցագրի հետ միասին պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այսպես, ա/ ովքեր մինչ օրս մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող հաշվեգրված գումարների հետ վերադարձն ապահովելու նպատակով հարկային մարմին չեն ներկայացրել իրենց հաշվեհամարը, ապա պարտադիր կերպով նախընտրած գործատուին պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկություն, որից հետո կծանուցվեն վերադարձվող գումարի առկայության մասին՝ գործատուի կողմից վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի համապատասխան բաժնում լրացում կատարելուց հետո,
բ/ ծանուցումները ստանալուց հետո, այդ նույն էլեկտրոնային հասցեից բացառապես մասնակցի անվամբ բացված գործող բանկային հաշվի մասին տեղեկությունը ծանուցագրի հետ միասին ուղարկել նախընտրելի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին:

Nerses

Այո, փոփոխվել է հաշվարկման կարգը 2020 թ․ հուլիսի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվելու են ամսական մինչև 1 020 000 դրամ եկամտից: Եթե օրինակ՝ 550 000 դրամ է, ապա հաշվարկը կատարելու եք՝ 550 000 * 10% – 25 000 = 30 000 – 12 500 պետությունը, 17 500 աշխատողը։

Աննա

Շնորհակալ եմ

Maya

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը՝ սահմանվել է «Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը»` համաձայն հավելվածի․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121968։