Ներդրում կազմակերպությունում

MG.

Շատ եմ խնդրում հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս: Եթե ՍՊԸ-ում որևէ երրորդ անձ ցանկանում է կատարել ներդրում, ՍՊԸ-ի գործունեության ճյուղերից կոնկրետ մեկին մասնակցելու համար հավասարապես կիսելեվ բոլոր ռիսկերը, ապա անպայմա՞ն է նրան գրանցել որպես մասնակից կամ նրա ներդրած գումարը դիտարկել որպես կանոնադրական կապիտալի ավելացում, ինչպե՞ս ընդհանրապես դիտարկել այդ գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էդգար

Եթե ընկերության կանոնադրությամբ արգելված չէ, ապա ընկերությունը կարող է որոշում ընդունել երրորդ անձի հաշվին կանոնադրական կապիտալի ավելացման մասին ՄԻԱՅՆ նրան ընկերության մեջ ընդունելու միջոցով, այսինքն` դարձնելով ընկերության մասնակից: Հետևաբար նոր մասնակցի ի հայտ գալու հետ կապված մյուս մասնակիցների բաժնեմասերի հարաբերակցություն կփոխվի:
Կա այլ տարբերակ` ընկերության մասնակիցներից մեկը կամ մի քանիսը կարող են իրենց բաժնեմասերի մի մասը վաճառել երրորդ անձին, կրկին եթե կանոնադրությամբ նման բան արգելված չէ: Փաստորեն արվում է նույն բանը առանց կանոնադրական կապիտալը ավելացնելու:
Միայն մասնակից դառնալով նա կարող է կիսել բոլոր ռիսկերը: Բայց այս երկու դեպքերում նա ներգրավվում է ընկերության ողջ գործունեության մեջ այլ ոչ թե մեկ ճյուղում: Ի դեպ այս փոփոխությունները պարտադիր պետք է գրանցեք պետռեգիստրում:
Իսկ եթե ուզում եք միջոցներ ներգրավել, ապա այդ անձը կարող է ուղղակի փոխառություն տալ ընկերությանը, իսկ հետո դուք ձեր շահույթից ներքին կարգով նրա բաժինը կտաք: Սա ավելի հարմար տարբերակ է, եթե ուզում եք ներգրավել նրան գործունեության ճյուղերից միայն մեկում, չնայած այս դեպքում նա այնքան էլ չի կիսում ռիսկերը: Այս դեպքում ռեգիստրում ոչինչ գրանցելու կարիք չկա:
Ի վերջո կա ևս մեկ տարբերակ ստեղծված իրավիճակին օրինական ձևակերպում տալու համար: Կարող եք բացել ևս մեկ ընկերություն, որի մասնակիցներ կլինեն մի կողմից ձեր գործող ընկերությունը, իսկ մյուս կողմից տվյալ երրորդ անձը, և այդ ընկերությունը կզբաղվի միայն գործունեության այդ ճյուղով, ու համապատասխանաբար կկիսեք ռիսկերը և շահույթը:

Մերի

Շնորհակալ եմ շատ, Էդգար ջան, բայց ևս մի հարց՝ քաղ. օրենսգրքի 55-րդ գլխի յոթերորդ բաժնի 6-րդ ենթաբաժնում՝ հոդվածներ 1026-1038, կա համագործակցության պայմանագիր, որով առևտրային կազմակերպությունները կարող են ներդնել ավանդներ առանց իրավաբանական անձ ստեղծելու, շահույթ ստանալու նպատակով: Չնայած Ձեր նշած տարբերակները նույնպես բավականին ճիշտ են, բայց իրեն բաժնեմաս չեմ կարող վաճառել, քանի որ դեռ այդքան էլ հստակ չէ, թե այդ գործունեությոնը ինչ մաս կկազմի կազմակերպության ողջ մակարդակով: Իմ պրոբլեմը կայանում է նաև ճիշտ հաշվապահական ձևակերպումը, եթե ես նույնիսկ նոր կազմակերպություն եմ բացում, որի մի կողմը ես եմ, մյուս կողմը՝ երրորդ անձը, ապա այն գույքը, որը ես պետք է օգտագործեմ և՛ մեր կազմակերպության այլ ճյուղի, և՛ կոնկրետ այդ ճյուղի համար, ինչպե՞ս ձևակերպեմ: