Ներդրում օտարերկրյա քաղաքացու կողմից

Հասմիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, եթե ՍՊԸ-ում օտարերկրյա քաղաքացու կողմից (հիմնադիր չի հանդիսանում) ներդրում է կատարվելու, դա որպես եկամուտ ճանաչվու՞մ է և հարկու՞մ է արդյոք, եթե այո, ապա ի՞նչ հարկատեսակով և ի՞նչ դրույքաչափով: Խնդրում եմ օրենքի հղում նշեք: Շնորհակություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այսինքն՝ բաժնեմաս է գնում, թե՞ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա է, ու եթե ՍՊԸ-ն գործում է շահութահարկիր ու ԱԱՀ համակարգում, ապա ըստ ՀՕ 108 հոդվածի Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝
1) մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, ինչպես նաև նախորդ հարկային տարիների հարկային վնասը մարելու նպատակով մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները՝ նախորդ հարկային տարիների հարկային վնասը չգերազանցող չափով.
6) համատեղ գործունեության մասնակցից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի ստացված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները, եթե սույն կետում նշված գործարքները կատարվում են հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումից հետո: