Աշխատանքային գրքույկի թվայնացման հետ կապված

Լիանա.

Բարև Ձեզ։ Անունս Լիանա է, աշխատանքային գրքույկում անվանս մեջ սխալ է արվել և գրվել է 2 ն-ով /Լիաննա/։ Գործատուն աշխ. գրքույկը ներկայացրել է թվայնացման առանց ուղղում կատարելու։ Հնարավո՞ր է արդյոք թվայնացված աշխատանքային գրքույկում փոփոխություն անել։ Եթե այո, ապա ինչպե՞ս և ո՞ւմ պետք է դիմել։ Կանխավ շնորհակալություն։

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Աշխատանքային գրքույկի թվայնացման հետ կապված

  1. Հարգելի Լիանա /հայերենում Լիաննա բառը գրվում է 2 ն-ով/. Եթե Դուք ունեք սոցիալական քարտ, ապա այս պարագայում լրացուցիչ խնդիրներ չեն առաջանա: Որպեսզի ավելի հստակ լինի, Դուք գործատուից վերցրեք տեղեկանք, որ հանդիսանում եք այդ ընկերության աշխատակից և բնօրինակը պահեք Ձեզ մոտ, իսկ պատճենը ներկայացրեք թվայնացման վայր:

    0
  2. Դիմեք գլխամասային սոցապ ծառայություն՝ Նալբանդյան փողոց, դիմումում ներկայացրեք խնդիրը, բնականաբար դիմումին կցելու եք անձնագիր, նրանք դա հաշվի կառնեն, քանի որ փաստաթղթերից Ձեր անունը ճիշտ ներկայացնողը Ձեր անձնագիրն է:

    0
  3. Անձնագրով ներկայացեք սոցապ-ի այն բաժանմունք, որտեղ հանձնել են Ձեր աշխ․ գրքույքը։ Այնտեղ դիմում կգրեք և համապատասխան ուղղումները կանեն։

    0
  4. Աշխատանքային գրքույկի թվայնացմամբ զբաղվում է սոցապը։ Դիմեք նրանց Ձեր հարցին լուծում կտան։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *