Ա/Ձ-ն անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք

Ա/Ձ-ն ֆիզ. անձից նոտարի վավերացումով և կադաստրից վկայական ստանալով անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն ունի Ա/Ձ-ն: Ի՞նչ դրույքաչափով է հարկվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այդ դեպքում հողի հարկի ու գույքահարկի պարտավորությունը մնում է էլի վարձատուի վրա, հարցին մոտեցում տրվել է, բացի այդ մի քիչ տրամաբանական չէ անհատույց գույքի օգտագործում երկար ժամանակով, իրատեսական կլիներ, եթե անհատույց մասը լինի ասենք մինչև 6-12 ամիս ժամկետով: Ձեռնտու չի ծախսը ներկայացնելը:

Gevs

Որպես կանոն անհատույց ստացված օբյեկտները չեն հարկվում, սակայն Ձեր գործունեության արդյունքում ստացված եկամուտները հարկման ենթակա են:

Ալլա

Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:
Այսինքն՝ ԱՁ բյուջե վճարում է վարձավճարի 10 տոկոսի չափով եկամտային հարկ։

Ալլա

Կասեք՝ ԱՁ-ն ո՞ր հարկային դաշտում է գործում։

Anushik

Հարկային պարտավորություններ չեն առաջանա, քանի որ պասիվ եկամուտները հարկվում են դրամարկղային մեթոդով: