Բյուլետենի հաշվարկ

Հերմինե.

Բարև Ձեզ: Եթե հիվանդության թերթիկը բացվել է ասենք 01.07. – 20.07., հետո 20.07. – 31.07, այնուհետև վերջնականը՝ 01.08 – 11.08, ինչպե՞ս է կատարվում այս բյուլետենների հաշվարկը գործատուի և պետ. բյուջեի կողմից: 01.07 – 31.07-ը հասկանալի է, որ առաջին 5 օրը վճարելու է գործատուն, իսկ 01.08 – 11.08-ը նորից առաջին 5 օրը վճարելու՞ է գործատուն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Բյուլետենի հաշվարկ

  1. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից: Ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այս դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկների թվից:

    1+
  2. 3. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից: Ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները Ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկների թվից: Հետևաբար 01.08 – 11.08-ը վճարելու է գործատուն՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե սկզբի ամսաթիվը հուլիսի մեկն է այն չի վճարվում, այլ սկսած 02.07-ից:

    0
  3. 15 օրվանից ավելի տևողությամբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, անաշխատունակ անձի կամ նրան խնամող անձի պահանջով, յուրաքանչյուր 15-րդ օրվանից հետո ժամանակավոր անաշխատունակության փաստացի օրերի համար տրվում է անաշխատունակության թերթիկ, որի աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարվում է «Շարունակելի» նշումը: Նշված դեպքում ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկում նշվում են նաև նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը, «Անաշխատունակության սկիզբը» սյունակում` նախորդ անաշխատունակության թերթիկի «Անաշխատունակության վերջը» սյունակում նշված օրվան հաջորդող օրը: Սահմանված կարգի խախտմամբ լրացված անաշխատունակության թերթիկները չեն համարվում ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար տրված (շարունակելի չեն):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *