Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Եթե պետ. ռեգիստրով գրանցված ԱՁ է, գրանցումից դուրս չեկած, ապա ոչինչ պետք չի անել, սկսեք աշխատել շրջհարկի դաշտում, եթե մինչև փետրվարի 20-ը տվել եք շրջհարկի դիմում:
Շրջանառության հարկ վճարողներ են համարվում՝
5) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ.
6) մինչև տվյալ հարկային տարին սկսվելը պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը կամ պաշտոնից ազատված նոտարը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ.
7) հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը կամ պաշտոնից ազատված նոտարը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ:

Gevs
Gevs
5 տարի առաջ

ՊԵԿ եք ներկայացնում էլեկտրոնային դիմում վերսկսման: Ապա ներկայացնում եք շրջ. հարկով աշխատելու դիմում:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Եթե կասեցված է՝ պետք է դիմել պետ. ռեգիստրի տարածքային բաժանմունք, եթե ուղղակի գործունեությունն է դադարեցված, ապա հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներկայացնում եք գործունեության վերսկսման հայտ և վերսկսում եք գործունեությունը։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով ներկայացնում եք գործունեության վերսկսման հայտ և շրջհարկի հայտարարությունը, շարունակում Ձեր գործունեությունը։

Anushik
Anushik
5 տարի առաջ

Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով պետք է ներկայացնել 207 ձևը, եթե նախկինում դադարեցրել եք: