Մայրության նպաստ

Արմենուհի.

Բարև Ձեզ: Ես մարզում ունեմ Ա/Ձ /հունվարի մեկից միկրոձեռնարկություն/, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Դեկտեմբերի վերջ բալիկ եմ ունենալու, ինձ հետաքրքիր է՝ ֆիզ. արձակուրդ հասնում է, թե՞ ոչ, և ի՞նչ չափով է վարձատրվում մայրը ֆիզ. արձակուրդում նոր օրենքով։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արմենուհի
Արմենուհի
5 տարի առաջ

+

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Մայրության նպաստ է տրվում նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում:
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող մայրության նպաստը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հաշվարկում, նշանակում և վճարում է ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Պետք է դիմեք Ձեր տարածքային սոցապ բաժին, հաշվարկը ու վճարումը իրենք են կատարում:

Karine
Karine
5 տարի առաջ

Անաշխատունակության թերթիկը ներկայացրեք տարածքային սոցապ։