22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Ճիշտ չեք հաշվել: Նախ տուժանք չեք կարող պահանջել, դա որպես կանոն պահանջում են դատական կարգով ու որոշակի դեպքերում, փորձից ելնելով եմ ասում, դուք փաստացի դեռ համարվում եք հավանաբար գրանցված աշխատող, որը չի գնում աշխատանքի կամ անհարգելի բացակայում է: Դեռ կարող եք դիմել առողջապահական ու աշխատանքի տեսչություն, կամ բանակցեք ու ավարտեք աշխատանքային հարաբերությունները:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Դուք գիտեք, եթե աշխատել եք մինչև դեկտեմբերի 9-ը, ապա դեկտեմբերը չեմ կարծում, որ լրիվ կհաշվարկվի աշխատավարձ: Բացի դրանից տույժերը հաշվարկվում են օրական կտրվածքով, ոչ ավել քան աշխատավարձը: Սոց. վճարները հաշվարկվում են 2.5 տոկոս: Հետո նայած քանի օրյա աշխատանքային շաբաթ եք ունեցել հասնում է վերջնահաշվարկ:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Միանշանակ սխալ եք հաշվել:

Հասմիկ
Հասմիկ
5 տարի առաջ

Բայց ինչպես չեմ կարող պահանջել տուժանք յուրաքանչյուր ուշացված օրվա համար, եթե օրենքն է դա նաև պահանջում: 5 օրյա գրաֆիկ է:

aram
aram
5 տարի առաջ

Տույժի հաշվարկը միանշանակ չէ, աշխատավարձի ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարվում է տույժը, այսինքն` ամիսը վերջացավ մինչև հաջորդ ամսվա 15-ից հետո միայն կարող եք հաշվարկել, այնուհետև հաջորդ ամսվա օրերը կարող եք հաշվել ամսի ավարտից հետո հաջորդ ամսվա 16-ից և այդպես շարունակ, նաև ձեզ հասնում է աշխատած ամիսների համար կուտակված արձակուրդի օրեր, մեկ ամսվա համար 5 աշխատանքային շաբաթվա դեպքում 1.67 օր, իսկ 6 օրյայի համար 2 օր, որն էլ կլինի ձեր վերջնահաշվարկի գումարը: Չաշխատած օրերն էլ մի հաշվեք:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Բացի ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 30-րդ հոդված 3 մասի կիրառելի է նաև պահանջ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 411.
Պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար
Այս 1. Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու ձշդեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների։