Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Եթե ֆիզ. անձի մասին է, ապա Դուք կարող եք նրա տվյալներով դուրս գրել հաշիվ վավերագիր, ինվոյսինգը նաև դրա համար է, ոչ մի խնդիր:

Արմինե
Արմինե
5 տարի առաջ

Շնորհակալ եմ շատ, իսկ, եթե ապառիկը ձևակերպվել է դեկտեմբերի 24-ին, ինչ որ խնդիր կլինի՞ եթե հաշիվը այս եռամսյակում դուրս գրեմ և’ առաքման ամսաթիվ, և’ պայմանագրի կնքման ամսաթիվ ընտրեմ դեկտեմբեր 24-ը։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, խնդիր է, պետք է հենց դեկտեմբերով գրեիք հաշիվը, չէ որ այն վերաբերում է չորրորդ եռամսյակին, ապրանքը արդեն փաստացի մատակարարել եք չէ, իսկ շրջհարկի գծով հասույթը հաշվառվում է հաշվեգրման եղանակով:

Արմինե
Արմինե
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ շատ, ամեն դեպքում ճիշտը էս պահին հաշիվը դուրս գրելն է չէ՞, միգուցե հետո, եթե խնդիր լինի հաշվի առնեն էն փաստը, որ գումարը բանկը փոխանցել է հունվար ամսին։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Եթե խնդիր լինի հաշվի չեն առնի էն փաստը, որ գումարը բանկը փոխանցել է հունվար ամսին, շրջհարկի գծով հասույթը հաշվառվում է հաշվեգրման եղանակով: Հաշվի առեք, որ ապրանքի մատակարարման պահ է համարվում նշված առավել վաղ առաջացող պահը.
1) այն պահը, երբ ապրանքը հանձնվում է այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը, կամ
2) այն պահը, երբ առաքված ապրանքն ընդունում է այլ անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը: