Հնարավո՞ր է արդյոք դրոշմանիշային վճարը պահել կազմակերպությունից

Էմիլի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել, եթե նվազագույն աշխատավարձի չափից ցածր է աշխատավարձը՝ դրոշմանիշի գումարը փոխանցու՞մ է հիմնարկը: Եվ մեկ հարց ևս. կարո՞ղ եմ և՛ նվազագույնից ցածր, և՛ բարձր աշխատավարձների դրոշմանիշային գումարը ընդհանուր պահենք ոչ թե աշխատողներից, այլ հիմնարկից և ի՞նչ է հարկավոր, եթե օրենքի սահմանում է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝վճարում է գործատուն:
Եթե նվազագույնից բարձր աշխատավարձների դրոշմանիշային գումարը ընդհանուր պահեք ոչ թե աշխատողներից, այլ հիմնարկից ապա ձեր կազմակերպության ֆինանսական բեռը կավելացնեք՝ կավելանա ձեր ապրանքի կամ ծառայության արժեքը, դա միայն մոնոպոլ կազմակերպության համար է որ մի գուցե հարմար է՝ շահութահարկի տեսանկյունից, իսկ եթե մրցակցային դաշտում եք էլի հարմար է։

Nerses

Եթե դրոշմանիշային գումարը պահում եք և ստացվում է նվազագույն աշխատավարձից ցածր, ապա դրոշմանիշային գումարը վճարում է գործատուն։ Օրենքով սահմանվում է վերը նշված կարգով իրականացնել պահումը: Բարձրացրեք աշխատողի աշխատավարձը թող պահումը կատարվի նրա աշխատավարձի հաշվին

karine

Օրենքով, եթե առձեռն գումարը փոքր է նվազագույն աշխատավարձից, ապա դրոշմանիշայինը վճարում է գործատուն։