Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անի.

Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե գումարը նվազագույնից ցածր է՝ գործատուն է տալի՞ս դրոշմանիշային վճարը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Քաղիրավական պայմանագրի դեպքում նվազագույն աշխատավարձ չի լինում, գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ:

Tigran

Այո, Դրոշմանիշային վճար չեն վճարում այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:

Մարիաննա

Հարգելի Անի, քաղաքացիաիրավական պայմանագրով Դուք ստանում եք Ձեր կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն, դա աշխատավարձ չէ, որ գործատուն նվազագույնից ցածր լինելու դեպքում իր միջոցների հաշվին վճարի դրոշմանիշային վճարը: Ձեր պայմանագրում պետք է որ նշված լինի՝ «մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի համար կատարողը ստանում է, օրինակ, 40 000 դրամ, կամ մեկ հարցազրույցի, թարգմանության և այլնի արժեքը կազմում է, օրինակ, 2 500 դրամ», այսինքն՝ դա ֆիքսված գումար է, որը Դուք պետք է ստանաք՝ նույնիսկ վճարելով դրոշմանիշային վճարը, սակայն եթե նշված լինի գումարը և փակագծերի մեջ լինի գրառում՝ «հարկերը և պարտադիր վճարները ներառյալ», ապա դա կեղտոտ գումարն է, մաքուրի դեպքում գրվում է՝ «հարկերի և պարտադիր վճարների պահումից հետո»:
Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկամուտ ստացող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք: