«

»

Dec 08 2010

Գործունեության դադարեցում

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, 2009թ. մեր ընկերությունը ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը և ներկայացրել 2009թ. համար հաշվապահական հաշվեկշիռ և շահութահարկի հաշվարկ: Արդյոք պետք է ներկայացնել նաև 2010թ.-ի և այլն թթ.-ի շահութահարկի հաշվարկները և հաշվեկշիռները, եթե գործունեությունը չի վերսկսվել: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Արծրուն

    Անուշ ջան, քանի դեռ ընկերությունը չի լուծարվել, Ձեզ անհրաժեշտ է հարկային տեսչություն ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Ինձ կարող եք հեռաձայնել 094 304 904, 091 333 965

  2. Avatar
    Հռիփսիմե

    Ոչ, հաշվեկշիռ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, եթե այդ ընթացքում որևէ փոփոխություն չի եղել կազմակերպության հաշվեկշռում: Կարդացեք ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի 30 սեպտեմբերի 2008 թ. N 9 պաշտոնական պարզաբանումը հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից գործունեություն չիրականացնելու դեպքում հարկային մարմնին հաշվարկների, հաշվետվությունների և հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...