Էլեկտրոնային հարկային հաշիվների հետ կապված

Նարինե.

Բարև ձեզ,
Իսկ ո՞վ կարող է պատասխանել իմ հարցին այս նոր օրենքիˋ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների մասին:
Եթե կազմակերպությունը արտահանում է Եվրոպա, և այդ դեպքում մենք գրում ենք հաշիվ-ապրանքագիր, արդյոք մենք էլ պետք է անցնենք այդ եղանակին:
Կանխավ շնորակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Այդ դեպքում մենք գրու՞մ ենք հաշիվ-ապրանքագիր:
Պատասխան.
“Հարկային հաշիվներ դուրս չեք գրում արտահանման ժամանակ”:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 16. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը` սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ` հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ.

Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում`
3) սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար.
Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:

Արդյոք մենք էլ պետք է անցնենք այդ եղանակին:
Պատասխան.
“Եթե ձեր կազմակերպությունը իրականացնում է բացառապես արտահանում, ապա դուք Էլ. եղանակով հաշիվ դուրս չեք գրելու, բայց պետք է անցնեք այդ եղանակին, որ ձեզ դուրս գրած հարկային հաշիվները ստանաք”:

ադելինա

Փորձեմ մի ավելացում մտցնել, մեր ընկերությունը սպասարկող ՏՀՏ-ից ինձ պատասխանել են /մենք նույնպես արտահանող ընկերություն ենք/, որ եթե դուք միայն արտահանում եք, ապա պարտադիր չէ, որ անցնենք Էլ. եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելուն, որպեսզի ստանաք ձեզ դուրս գրած հարկային հաշիվները, քանի որ ձեր մատակարարները հարկային հաշիվներ էլ. եղանակաով դուրս գրելուց հետո այն արտատպում են և մի օրինակ տալիս են ձեզ