Արդյո՞ք սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատված է 244 ձև հաշվետվությունից

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել, ովքե՞ր են հանձնում 244 ձևը, և սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատվա՞ծ է 244 ձևից և շահութահարկից: Ինչպե՞ս իմանալ՝ տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնենք, թե՞ ամսական: Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատված չէ 244 ձևից, իսկ շահութահարկից ազատված է, եթե զբաղված է արտադրության կազմակերպմամբ: Շահութահարկի հաշվետվությունը հանձնվում է տարեկան, ամսական չկա:

Դիանա
Դիանա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ 244 ձևը և’ միկրոյով, և’ շրջհարկով աշխտող ԱՁ-ներն են հանձնու՞մ, շահութահարկը նույնպես և՛ միկրոյով, և՛ շրջհարկով աշխատողներն են հանձնու՞մ: Շնորհակալ եմ:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Դիանա

244 ձևը շրջհարկով աշխատող ԱՁ-ներն են հանձնում, 240 ձևը` շահութահարկը նույնպես շրջհարկով աշխատողներն են հանձնում: ԱԱՀ-ով ու շրջհարկով աշխատող ԱՁ-ները 240 ու 244 ձևերը ներկայացնում են:

Դիանա
Դիանա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Եթե ԱՁ-ն արտադրությամբ է զբաղվում սահմանամերձ համայնքում, աշխատում է շրջհարկով, շահութահարկից ազատվու՞մ է, բայց ներկայացնում է շահութահարկի 0-ական հաշվարկ, և առհասարակ, ազատված լինելով, շահութահարկից 0-ական հաշվարկ ներկայացնել պե՞տք է:

Լիլիլ
Լիլիլ
4 տարի առաջ

Շահութահարկ տարեկան: