Էլեկտրոնային դիմումի լրացման հետ կապված

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ ԱՁ եմ բացել և հիմա ուզում եմ էլեկտրոնային ներկայացնեմ ՊԵԿ-ին, դիմումի ձևը լրացնում եմ, որտեղ ՀԾՀ-ն լրացնում եմ, ծրագիրը ասում է, որ այդ ՀԾՀ-ով ֆիզ. անձ գոյություն ունի: Ես 2-րդ ամգամ եմ ID քարտ հանել, դա կապ ունի՞: խնդրում եմ ասել՝ ի՞նչ անեմ:
Եվս մի հարց. եթե քարտը ակտիվացնում ենք, համապատասխանաբար հավաստագրերի ակտիվացման համար գրում ենք նոր pin կոդեր, դրանից հետո արդեն ստորագրության համար, որի նո՞ր Pin կոդն ենք օգտագործում։ Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Արդեն գրել եմ, որ էլ. ստորագրության համար պետք է կիրառել նույն. քարտի 6-նիշ պին կոդը: Եթե 2 անգամ եք ստացել ID քարտ, ապա դրանցից մեկը ակտիվ է չէ, որը ակտիվ է դրանով ստորագրեք: Եթե ծրագիրը ասում է, որ այդ ՀԾՀ-ով ֆիզ. անձ գոյություն ունի, ապա այո կարող է լինել, խնդիրը որն է ավելի մանրամասն գրեք ու ասեմ էս սկզբի հետ կապված հարցերը միշտ տեղում են լավ լուծվում, մենք հեռվից ո՞նց պատկերացնենք՝ ոնց է խնդիրը: Իսկ ստորագրման համար անհրաժեշտ ծրագրերը ունեք չէ՞ արդեն:

Դիանա
Դիանա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այո, բոլոր անհրաժեշտ ծրագրերը ունեմ և կարգավորել եմ, հին քարտը չեմ օգտագործում, նոր քարտը ակտիվացրել եմ PIN PUK կոդերով, բայց հիմա pdf ֆայլը ստորագրելու համար չգիտեմ՝ որպես PIN կոդ որը հավաքեմ։ Եվ մի հարց էլ՝ էլեկտրոնային պայմանագիր որտեղից ներբեռնեմ, որպեսզի կարողանամ օգտվողի կոդեր ստանամ։ ԱՁ բացելուց հետո ո՞րն է իմ հաջորդ քայլը։ Շնորհակալ եմ կրկին։

Դիանա
Դիանա
5 տարի առաջ
Ի պատասխան  Դիանա

Ես ճշտեցի էկենգ ծառայության հետ, պիտի նորից փորձեմ, ծրագիրն էր ասում նոր PIN կոդը հավաքիր, հիմա ուզում եմ իմանալ՝ էլեկտրոնային պայմանագիր ստանալու առաջին քայլս ո՞րն է՝ լիազորի դիմումը պետք է լրացնեմ, ստորագրեմ, ուղարկեմ (word file)։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Դիանա

Սկսում եք հաշվետվությունների համակարգում, միացրեք սարքը քարտը մեջը ու կարդացեք Ինչպես գրանցվել և օգտվել օգտվողների կառավարման նոր համակարգից (օժանդակ նյութեր): Այդ ամենը պետք է կատարել էլեկտրոնային մեյլի միջոցով, լիազորի ու օգտվողի կոդերը առանձին ուղարկում են: Էդ բոլոր անելիքները սենց գրելով դժվար է իրար հասկանալ լինում, այ որ տեղում ինքը ամենաշատը 3 ժամվա+1 օրա ակտիվացումը անելիք է, սենց դժվար կլինի ձեզ հարցնելով դա պատկերացնելով ավելի ճիշտ է լինում, հասկանալի է:

Դիանա
Դիանա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, լիազորի և օգտվողի կոդերը արդեն ստացել եմ, խնդրում եմ օգնել կարգավորումների համար, ինչպե՞ս պիտի ակտիվացնեմ, որպեսզի կարողանամ հաշվետվություններ ուղարկել։ Շնորհակալ եմ։

Դիանա
Դիանա
5 տարի առաջ

Հարգելի Տիգրան, արդեն ակտիվացրեցի։