30/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Կարող եք կազմել աշխատանքային գրաֆիկ երեկոյան 18:00-ից՝ 8 ժամյա տևողությամբ յուրաքանչյուր օր, եթե այդ նույն աշխատողը չունի այլ աշխատանքնային ժամեր, այսինքն չի աշխատում այլ ժամերի։
Համաձայն ԱՕ Հոդված 148.Աշխատանքը գիշերային ժամանակ
1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:
2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:
Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է հավելում` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, պետք է վճարեք ժամը 22-ից հետո գիշերային հաշվարկով: Հաշվի առեք ԱՕ հ. 148,184 ու 249-ի պահանջները:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Այո, գիշերային աշխատանքի համար պետք է վճարեք հավելում՝ Աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ժամի համար ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով։

Արա
Արա
5 տարի առաջ

Անշուշտ տվյալ դեպքում գիշերային աշխատանք կատարելու համար պիտի վճարվի հավելում, բացի դրանից գիշերային աշխատանք կատարողների գրաֆիկը կազմելիս ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն պիտի կրճատել մեկ ժամով։