«

»

Дек 17 2010

Փոխառություն հիմնադրից

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս.
Եթե կազմակերպությունը իր հիմնադրից մի քանի տարվա ընթացքում անընդհատ փոխառություններ է վերցրել և լուծարվելիս հիմնադրին պարտք է մնացել 800000դր, ի՞նչ պետք է անել այս դեպքում: Արդյոք սա կդիտվի որպես եկամուտ: Աշխատել է ՓՄՁ-ով:
Նախապես շնորհակալություն:

0

3 մեկնաբանություն

  1. Аватар
    Արա

    Հարգելի Աննա,
    լուծարվելիս կազմակերպության պարտքերը մարվում են հաշվապահական հաշվեկշռի “Պասիվ” – ի` ներքևից վերև հերթականությամբ: Այսինքն, սկզբից կմարեք աշխատավարձի, սոց. վճարների, բյուջեի և այլնի նկատմամբ պարտքերը, հետո նոր փոխառությունը: Փոխառության մարումը, բնականաբար, չի դիտվի որպես եկամուտ:

    0

  2. Аватар
    Աննա

    Բարև Ձեզ, Արա:
    Գիտե՞ք, կազմակերպությունը միայն 1-ին տարում է 2 գործարք կատարել, որից հետո 2.5 տարի որևիցե գործարք չի իրականացրել: Պարզապես այդ տարիների ընթացքում ցույց է տրվել վճարում տնօրենին, և կատարվել են համապատասխան սոց.վճարումները: Եվ փոխառությունը հիմնադրից վերցվել է հաշվապահորեն ցույց տալու, թե այդ վճարումները որտեղից են կատարվել (քանի որ դրամարկղում և բանկում գումար չկա): Հետևաբար ես չգիտեմˋ փոխառությունը ինչպես մարեմ:
    Նախապես շնորհակալություն:

    0

  3. Аватар
    Anahit

    Եթե կազմակերպությունը լուծարվում է և ազատ դրամական կամ այլ միջոցներ չունի փոխառության գումարը ետ տալու հիմնադրին, և միաժամանակ առկա է հիմնադրի որոշումը, որ հիմնադիր/ներ/ը այն ետ չեն պահանջելու, ապա փոխառության գումարը հարկային նպատակներով դիտվում է ժամկետանց կրեդիտորական պարտք, արտացոլվում է լուծարային շահութահարկի /պարզեցված շահութահարկի/ հաշվարկում, հարկվում է շահութահարկով:
    Փոխառության գումարը հիմնադրին չվերադարձնելու կամ լուծարային հաշվարկում ցույց չտալու պարագայում, լուծարային ստուգման ժամանակ հարկային մարմինը իրավունք ունի այն գանձել, հաշվարկելով նաև տույժեր և տուգանքներ:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...