Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Karine
Karine
4 տարի առաջ

Ամենամսյա ձեր հաշվետվության մեջ ներառեք վարձավճարի չափը և համապատասխան հարկի գումարը վճարեք։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Եթե գործում եք ԱԱՀ դաշտում ու այդ վարձավճարները չեն գերազանցում 115մլն-ն, ապա միայն շահութահարկ պետք է վճարեք ու ներկայացնեք շահութահարկի հաշվարկ:

Մարինա
Մարինա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Շրջանառությունը չի գերազանցում 115 մլն-ն, ստացվում է՝ մինչև ապրիլ պետք է ուղարկվի շահութահարկի հաշվետվությունն ու համապատասխան հարկը, չէ՞։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարինա

Այո, մինչև ապրիլի 20-ը պետք է ուղարկվի շահութահարկի հաշվետվությունը, և վճարվի հարկը: Կարծում եմ` եթե առաջին տարին է, երևի շահութահարկի կանխավճարների հարց չունեք:

Մարինա
Մարինա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այո, առաջին անգամն է:
Շահութահարկն վճարելուց հետո պետք է սկսեմ վճարել կանխավճա՞րը:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարինա

Կանխավճարի հետ կապված նայեք ՀՕ 135 հոդվածը:

Նարինե
Նարինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Խնդրում եմ պատասխանել,
Համատիրությունը շահույթ չհետապնդող կազմակերպությունէ,արդյոք շահութահարկը զրոյական չենք ուղարկում՞։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Համատիրությունը գործում է ընդհանուր հարկման համակարգում, սակայն մինչև գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում, այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չի կրում: Դուք պետք է ներկայացնեք մինչև 2022թ ապրիլի 20-ը շահութահարկի հաշվարկ։

Մարինա
Մարինա
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Այսինքն՝ ստացվում է տույժեր չկան, եթե ուղարկվի շահութահարկի հաշվետվությունը, և վճարվի համապատասխան հարկը։