Մայրության նպաստ

Արմինե.

Բարև ձեզ։ Ես աշխատում եմ 0.5 դրույքով, կեղտոտ աշխատավարձս՝ 49 000դր.։ Հիմա պետք է գնամ ֆիզարձակուրդի, ինչպե՞ս հաշվարկեմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Թերի տվյալ է, եթե վերջին 12 ամսում աշխատում եք այդ կազմակերպությունում, գրեք` որքա՞ն է միջին աշխատավարձը կազմում, որ օգնենք:

Արմինե
Արմինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այո, աշխատել եմ։ Մաքուր աշխատավարձս կազմել է 35000դր.:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Եթե ընդունենք, որ միջինը այդ 49000 է, ապա մայրության նպաստը կլինի 225 658, որից հանում ենք եկամտային հարկը, կմնա 178270: Մաքուր աշխատավարձը կազմել է 35005դր.:

Արմինե
Արմինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բայց ըստ օրենքի նվազագույն աշխատավարձի չափո՞վ չեն հաշվարկում։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Ըստ ներկա օրենքի նվազագույնի 50 տոկոսից պակասից ցածր չեն հաշվում, իսկ ձերը ներկա 68000-ի կեսից ավելի է՝ 34000-ից ավելի է:

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Այո, Ձեր աշխատավարձը նվազագույնի 50 տոկոսից ավել է, հիմք է վերցվում 49000 դրամը:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Եթե բոլոր 12 ամիսների ընթացքում Ձեզ համար հաշվարկվել է 49 000 դրամ աշխատավարձ, չեն եղել հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ, արձակուրդներ, նպաստներ, ինչպես նաև՝ այլ գործատուի կողմից վճարված եկամուտ, այսինքն՝ եթե այդ ամբողջ եկամուտը 12-ի բաժանելիս ստացվում է 49 000 դրամ, ապա՝ 49000/30,4*140=225658, հանած 21 % եկամտային հարկը։ Հաշվարկի համար կկիրառվեր նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ը, եթե Ձեր միջին ամսական աշխատավարձը պակաս լիներ նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ից։

Արմինե
Արմինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

6 ամիս հաշվարկվել է զուտ այդ 49 000 աշխատավարձը, իսկ մյուս 6 ամիսների համար ստացել եմ պարապուրդ՝ կեղտոտը կազմել է 32 000, այս դեպքում է՞լ է նույնը։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Այո, այդ դեպքում միջինը ստացվում է 40500, որը ավելի է 34000-ից: 40500/30,4*140=186513, հանած 21 % եկամտային հարկը՝ 147345։

Արմինե
Արմինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Փաստորեն ստացվում է այնպես, որ պետության տված 300 հազարը չես ստանում, այլ քո ֆիզ. արձակուրդը, որը այդքան քիչ գումար է կազմում։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Դուք այս գումարից բացի երեխայի ծնվելուց հետո եք ստանալու միանվագ նպաստը 300000 դրամը, առաջին կամ երկրորդ երեխայի դեպքում, իսկ բյուլետենի ավարտից հետո կձևակերպեք մինչև 2տ երեխայի խնամքի նպաստ ու կստանաք 28 600 դրամ ամսական մինչև 2 տարին լրանալը: Այս գումարները արդեն ստանալու եք միասնական սոցիալական ծառայություն դիմելու դեպքում:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Ոչ, այդ դեպքում միջինը կազմում է 40 500 դրամ, որը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ից, նպաստների հաշվարկման դեպքում նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ը 43 038 դրամ է, այսինքն՝ 43038/30,4*140=198201, հանած 21 % եկամտային հարկը, վճարման ենթակա՝ 156 579 դրամ։