28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Էլեկտրոնային պայմանագիրը դեռ կգործի, սակայն պետք է երևի նորից հաշվետվությունների համակարգում գրանցվել, քանի որ փոփոխություններ եղել են: Գործունեությունը փաստացի ինչ գործունեություն կանեք, դա էլ կներկայացնեք: Գործունեության վերսկսումը էլեկտրոնային՝ գործունեությունը վերսկսելու հայտարարություն ներկայացնելով: Ենթադրվում է, որ էլեկտրոնային ստորագրության խնդիրը լուծված է:

Դիանա
Դիանա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն՝ նոր օգտվողի կոդեր պետք է ստանա՞նք taxservice-ում գրանցվելով։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Դիանա

Հա, եթե հինը չաշխատեց, նորը պետք է ստանաք էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների կայքով՝ Գրանցվել օգտվողների կառավարման նոր համակարգում: Ներկայացնել հայտ:

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Կարծում եմ պետք է նորից գրանցվեք, բավականին փոփոխություններ է եղել: Դիմեք ՊԵԿ:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Թղթային հիմա ոչինչ չկա, բոլորը իրականացվում է էլեկտրոնային, նորից գրանցվեք էլեկտրոնային համակարգում, տվեք 207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին, լրացնելով 3-րդ կետը, չմոռանաք նաև տալ հայտարարություն որևէ հատուկ համակարգում /կամ շրջհարկի, կամ միկրոյի, նայած ինչ գործունեություն եք իրականացնելու/ գործունեությունը իրականացնելու համար, հակառակ դեպքում կըկնեք ընդհանուր հարկման դաշտ։