Գործունեությունը վերսկսելու դիմումի օրինակ

Դիանա․

Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ցույց տալ գործունեությունը վերսկսելու դիմումի օրինակ, այն էլեկտրոնայի՞ն է, թե՞ թղթային, և մի հարց էլ խնդրում եմ՝ այդ դիմումը ԱՁ-ն բացելուց հետո էլ է պետք ներկայացնել, թե՞ դադարեցումից հետո գործունեությունը վերսկսելու ժամանակ է միայն պետք։ Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Մանյա
Մանյա
4 տարի առաջ

Taxservice-ով էլեկտրոնային պետք է հայտը լրացնեք։ Երկու դեպքում էլ պետք է լրացնել։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այն էլեկտրոնային է: Այդ դիմումը 2 դեպքերի համար է:

Դիանա
Դիանա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Խնդրում եմ ասել՝ ո՞ր ձևն է գործունեությունը սկսելու դիմումը։

Դիանա
Դիանա
4 տարի առաջ

Շնորհակալ եմ

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին

Դիանա
Դիանա
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալ եմ

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Գործունեությունը վերսկսելու համար պետք է ներկայացնեք 207 Ձևը, նշելով գործունեությունը վերսկսելու օր ամիս տարին: Այն բացառապես էլեկտրոնային տարբերակով է: Եթե ի նկատի ունեք նոր գրանցված ԱՁ է, ապա 207 Ձևը չեք ներկայացնում, այն վերաբերում է գործունեությունը դադարեցրածին միայն: Չմոռանաք նաև ուշադրություն դարձնել մինչև գործունեությունը դադարեցնելը ուղարկվել է հարկային տեսչություն թե ինչ հարկման համակարգում է գործունեություն իրականացնելու, եթե ոչ գործունեությունը վերսկսելու օրվանից հաշված 20 օրյա ժամկետում պետք է պարտադիր ուղարկել:

Օվսաննա
Օվսաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Նաիրա

Ո՞վ կասի, այդ էլեկտրոնային դիմումի ձևաչափը կայքի որ հատվածից կարելի է ներբեռնել։