«

»

Янв 11 2011

ԱԱՀ-ի հաշվանցում

Lia.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք ինձ հուշել, թե ինչպես կարող է վարվել կազմակերպությունը, որը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, բայց ունի ԱԱՀ-ի գերավճար: Ինչպե՞ս կարել է այդ գումարը հաշվանցել: Շնորհակալություն:

0

3 մեկնաբանություն

  1. Аватар
    Narek

    🙂 Այդպիսի բան լինել չի կարող, մատակարարներին վճարված ԱԱՀ-ն պետք է միացվի ծախսերին:
    ԱԱՀ-ի օրենքը կարդացեք !!!

    0

  2. Аватар
    Ադելինա

    Նախ պետք է նշեք, արդյոք ձեր կազմակերպությունը ի սկզբանե աշխատել է ԱԱՀ-ով, հակառակ դեպքում չէր կարող գերավճար առաջանալ: ԱԱՀ-ի մասին օրենքում հստակ ասվում է այդ մասին:

    0

  3. Аватар
    Հերմինե

    Լիա ջան, կախված է նրանից, թե ինչպես է առաջացել այդ գերավճարը

    ՀՀ Օրենքը ԱԱՀ-ի մասին

    Սույն օրենքի 3 հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող համարելուց դադարելու օրվա դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի և հաշվի առած ԱԱՀ վճարող համարվելու վերջին հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկների արդյունքը) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման և վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...