Դեկրետից վերադարձ

Էլեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատողը վերադարձել է արձակուրդից, taxservice-ում ավարտի ամսաթիվը նախապես նշված է եղել։ Ուզում եմ հասկանալ՝ հարկայինի կայքում որևէ՞ փոփոխություն արվում է, թե՞ ավարտի ամսաթիվը հիմք է հանդիսանում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Երեխայի խնամքի արձակուրդի ավարտի ամսաթվին հաջորդող ամսաթվով պետք է ներկայացնեք գրանցման հայտ,կարող է ազատում եք, մեկ է էլի պետք է ներկայացնեք:

Էլեն
Էլեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ եթե արձակուրդի ավարտը եղել է 06.05-ը, այսօր գրանցման հայտ ուղարկելը խնդիր կարո՞ղ է առաջացնել։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Էլեն

Ավելի լավ է գրանցման հայտը փորձեք ներկայացնել, երևի խնդիր չի լինի։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

1. Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում՝
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքում։
4. Բացառությամբ սույն մասում նշված դեպքերի՝ գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։

Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

Եթե նախապես նշել եք՝ ավտոմատ կերպով, կհամարվի անցած աշխատանքի։

Մարինե
Մարինե
4 տարի առաջ

Եթե անցնելու է աշխատանքի, ապա հայտ չեք ներկայացնելու, իսկ եթ ազատվում է աշխատանքից, ապա հայտը պետք է ներկայացնեք ազատման ամսաթվին հաջորդող երրորդ աշխատանքային օրը։ Եթե ուշացրել եք, ապա ավելի լավ է մի քանի օր չվճարվող արձակուրդ ձևակերպեք, նոր ազատեք, որ հասցնեք ժամկետին հանձնել ազատման մասին հայտը:

Karine։
Karine։
4 տարի առաջ

Եթե նախապես հայտում ամսաթիվ է դրված, ապա ոչինչ փոխելու հարկ չկա։ Հաջորդ օրվանից կհամարվի աշխատանքի մեջ։