Հաշվապահական խորհրդատվություն

Երվանդ.

ՍՊԸ հիմնադիրը իրավունք ունի՞ արդյոք այդ ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, թե՞ ոչ, և այդ խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն է, թե՞ ոչ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Իրավունք ունի ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, իսկ տրամաբանությունը այդ գործողության որն է: Խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն չէ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ, այո։

Ալլա
Ալլա
3 տարի առաջ

Եթե ՍՊԸ հիմնադիրը իրավաբանական անձ է և զբաղվում է խորհրդատվական գործունեությամբ, ապա կարող է։


Karine։
Karine։
3 տարի առաջ

ՍՊԸ հիմնադիրը իրեն պատկանող կազմակերպությանը վճարովի խորհրդատվություն է ուզում մատուցե՞լ։ Իմաստը ո՞րն է՝ կասե՞ք։ Առանց այն էլ հիմնադիրը և խորհուրդ կարող է տալ, և որոշում ընդունել։

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Բարև Ձեզ։ Այո, կարող եք կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր հիմնադրի հետ։