Եկամուտների հայտարարագրի վերաբերյալ

Վանա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Արդյո՞ք պարտադիր է լրացնել Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագրի 36-րդ տողը,և եթե այո, ապա ի՞նչ է գրվում համապատասխան տողում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարո

Իմ կարծիքով պարտադիր է, այնտեղ լրացվում է եկամտահարկի եռամյակային կանխավճարների հանրագումարը, որը վճարվել է տվյալ տարում, եկամտահարկի օրենք հոդված 29 և 29.1:

Վանա

Կարո ջան, երևի հարցս ամբողջական չէի ձևակերպել, այսինքն գրվում է կանխավճարների կամ նվազագույնի հաշվարկված գումարը, թե փաստացի վճարվածը: Երկրորդի դեպքում երբեմն անհնար է ստույգ թիվը գրել, քանի որ շատ անգամ գործ ունենք այնպիսի իրավիճակների հետ, երբ նույնիսկ վճարման անդորրագրերը չեն պահպանվել, իսկ ՀՏ-ն շատ դժվարությամբ է տվյալներ տրամադրում մնացորդների վերաբերյալ: Եվ անկեղծ ասած դրա իմաստը չեմ հասկանում, չէ որ իրենք իմ բյուջե վճարման ենթակա գումարը որոշում են իրենց մոտ եղած մնացորդով:

silva

Վանա ջան, այդ հայտարարագրում կա
Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները (ըստ եռամսյակների)—–այս աղյուսակը լրացվում է հետևյալ ձևով.

1-ին եռամսյակ — հոկտեմբեր,նոյեմբեր,դեկտեմբեր 2009թ-ի հասույթի`օրինակ 200.0*1%=2.0
2-րդ եռամսյակ— հունվար, փետրվար, մարտ 2010թ-ի հասույթի`150.0*1%=1.5
3-րդ եռամսյակ— ապրիլ,մայիս հունիս 2010թ-ի հասույթի`320.0*1%=3.2
4-րդ եռամսյակ— հուլիս ,օգոստոս,սեպտեմբեր 2010թ-ի հասույթի`430.0*1%=4.3
Ընդամենը 2.0+1.5+3.2+4.3=11.0
11.0 դրամը լրացվում է ձեր նշված 36 տողում
հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2010թ-ի հասույթի1%-ը կգնա հաջորդ տարվա 1-ին եռամսյակ:
Իսկ եթե գործունեությունը սկսվել է 2010թ-ի հոկտեմբեր ամսից, ապա այդ աղյուսակում ոչինչ չի գրանցվում,քանի որ 4-րդ եռամսյակի տվյալները գրանցվում են հաջորդ տարվա 1-ին եռամսյակում և այս դեպքում 36 տողում նույնպես ոչինչ չի լրացվի:

Վանա

Սիլվա ջան, այդ ամենը պարզ է, այդ տվյալը իմ կարծիքով գրվում է 33 տողում, իսկ 36 ում գրված է վճարված, այդ բառը ինձ շատ է խանգարում: Ես հասկանում եմ, որ խոսքը փաստացի վճարված գումարի մասին է:

Կարինե

Հարգելի Վանա, 34-րդ տողից մինչև 41-ը չենք լրացնում:

Վանա

Շնորհակալություն: