Սոցիալական վճարի պարտավորություն

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն սոցիալական վճարի ամսական հաշվարկվող 5 000-ական դրամները վճարում են մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյա՞լ, թե՞ պետք է վճարել ամսական։ Հոդված 7-ի 4-րդ մասում ասվում է ՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն սոցիալական վճարի ամսական հաշվարկվող 5 000-ական դրամները պետք է վճարի ամսական հաշվով, տարին ավարտվելուց հետո պետք է ներկայացնեք 240,244 ձևերը։ 

Ցողիկ
Ցողիկ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ շահութահարկի գումարը

Nerses
Nerses
3 տարի առաջ

3. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն: