22/10/2026

անհատ ձեռներեց

Գոհար․

Բարև ձեզ: 2026թ-ի հուլիսի 29-ին գրանցել եմ ԱՁ, նույն օրն այցելել եմ Հարկային, գրանցվել Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգում որպես լիազոր, ստացել եմ օգտվողի անուն և գաղտնաբառ: Օգոստոսի 17-ին, մինչ հարկատեսակի ընտրության հայտ ներկայացրելու 20 օրը լրանալը, Պետռեգիստրի կայքում առցանց լուծարել եմ ԱՁ-ն: Հարկատեսակի ընտրության հայտ չեմ ներկայացրել: Էլ. հասցեիս ստացել եմ ԱՁ-ի լուծարման մասին տեղեկանքը: Արդյո՞ք հարկայինի հետ կապված որևէ լրացուցիչ քայլեր ունեմ ձեռնարկելու, որ հետագայում պարտքեր չգոյանան: Շնորհակալություն։

Անի․

Սիրելի հաշվապահներ,
ԱՁ-ի գրանցումը կատարվել է 03.08.2026 թ. և ներկայացվել է N201 հաշվետվությունը։ Համակարգի անհատական տվյալներում որպես գրանցման թիվ երևում է 31.12.2025 թ. (երբ անձը ստացել էր ՀՎՀՀ՝ հայտարարագրման համար)։
Արդյո՞ք ԱՁ-ի գրանցման գործընթացի ընթացքում որևէ սխալ է թույլ տրվել, թե՞ տվյալը համակարգում սխալ է արտացոլվում։

Գայանե․

Բարև Ձեզ:

ՈՒնեմ ԱՁ, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է 2024-ից, այդպես է նշված նաև ՊԵԿ կայքում: Զուգահեռ աշխատում եմ նաև բանկում և ստանում եմ գրանված աշխատավարձ: ԱՁ-ի գոյություն ունենալը կխանգարի՞ մայրության 140 օրվա համար նպաստի ստացմանը:

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող եմ ինչ-որ կերպ խուսափել վճարելուց ԱՁ համար նախատեսված 129 600 դրամ ապահովագրավճարը: Եվ ո՞րն է վերջնաժամկետը և ի՞նչ տեղի կունենա, եթե մինչև վերջնաժամկետ ապահովագրավճարը չվճարվի։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ԱՁ, որի հաշվին նստում է գումար ստացված ՌԴ-ում գործող կազմակերպությունից։ Նաև նույն գործունեություն և ծառայությունը ես մատուցում եմ անհատական։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ անհատներից ստացած ծառայության դիմաց գումարը փոխանցել ԱՁ հաշվեհամարին։ Խնդիրը նրանում է, որ անհատները ՌԴ-ից չեն կարողանում գումար փոխանցել անմիջապես իմ ԱՁ-ի հաշվեհամարին։

Հարություն․

Բարև Ձեզ, նորաբաց ԱՁ առցանց բացել եմ մեկ շաբաթ ժամկետով, գործունեություն չեմ իրականացրել, նույն եղանակով հանել եմ հաշվառումից, ասացեք խնդրեմ՝ հետագա հարկային պարտավորություններից խուսափելու համար ի՞նչ գործողություններ պետք է իրականացնեմ, դեռևս 20 օրյա ժամկետի մեջ եմ։

Սավա․

Բարի օր։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն 2025, 2026 թ․ սկզբին չի ներկայացրել դիմում, ընկել է ԱԱՀ դաշտ։ 2026-ի ապրիլից դադարեցվել է գործունեությունը։ 2025, 2026 թվականների համար ի՞նչ ամսական, տարեկան հաշվետվություններ են բաց թողնվել։ Կխնդրեի նշել ձևերը։ Շնորհակալ կլինեմ։

Սեդա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյով, բայց հիմա ուզում է ՍՊԸ դարձնել, պատուհան և դռների արտադրություն է: Կցանկանայի իմանալ այն, ինչ կապված է ՍՊԸ դառնալու առավելության և վնասի հետ: Կանխավ շնորհակալություն։

Տիգրան․

Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման դաշտում գործող ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը 2025թ համար վճարվելիք շահութահարկում ԱՁ-ի տարեկան սոց. վճարը և դրոշմանիշային վճարը կարո՞ղ է ծախսագրել, և եթե կարող է, այդ նվազեցումները հաշվետվության ո՞ր տողում են նշվում։

Անահիտ․

Արդյո՞ք ՀՀ-ում գրանցված Անհատ ձեռնարկատերը 183 և ավել օր գտնվելով ՀՀ տարածքից դուրս կդադարի համարվել ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր։ Անհատ ձեռնարկատերը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և ունի ՀՀ-ում մշտական բնակության / հաշվառման հասցե։

Տիգրան․

Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը 2025թ-հունվարի 01-ից մինչև 2025թ հուլիսի 01-ը գործել է շրջանառության հարկի համակարգում: Խորհրդատվական ծառայությունների մատուցում է իրականացնում: 2025թ հուլիսի 1-ից անցել է ԱԱՀ-ի դաշտ: Հարցս հետևյալում է՝ տարեկան սոց. վճարը և ԱՁ շահութահարկը մինչև 2025թ հուլիսի 1-ը այսինքն շրջանառության հարկով աշխատելու ժամանակահատվածում լինելու և ամսական 5 000 դրամ սոցիալական վճար և շահութահարկ, իսկ հուլիսի 1-ից հետո արդեն կախված շահույթի՞ց։

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հարկման համակարգեր են գործում Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են հարկման երկու հիմնական համակարգեր՝ հատուկ հարկման համակարգերը և ընդհանուր հարկման համակարգը։

Հատուկ հարկման համակարգերը ներառում են միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը։

Հարկման ընդհանուր համակարգում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով և շահութահարկով։

Մանրամասն

Արամ․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ, գործում է 2025թ-ից ՏՏ ոլորտում։ 2026թ հունվար ամսին փոխանցել եմ պարտադիր բժկական ապահովագրության 129 600 դրամ գումարը, փետրվարի 20-ին հանձնել եմ տարեկան 240 և 244 հաշվետվությունները։ ԱՁ-ի 2025 թվականի եկամուտը գերազանցել է 2.4 մլն դրամը, սակայն մինչ այսօր բժշկական ապահովագրությունս ակտիվ չէ: Զանգել եմ Արմեդ, ասում են՝ հարկայինից պետք է տարեկան հաշվետվությունների հիման վրա իրենց տեղեկացնեն, նոր ապահովագրությունը ուժի մեջ մտնի։ Ո՞նց կարող եմ պարզել՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ պետք է էլ անեմ, կամ ի՞նչն եմ սխալ արել, որ չի ակտիվացել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Շնորհակալ եմ։

Անի․

Բարև Ձեզ։ Ես ունեմ գրանցված ԱՁ՝ դիջիթալ մարքեթինգի ոլորտում։ Այժմ ցանկանում եմ նաև Չինաստանից զարդեր ներմուծել և վաճառել Wildberries-ի և Facebook-ի միջոցով։ Կասե՞ք՝ արդյո՞ք պետք է նոր ԱՁ գրանցեմ և ՀԴՄ սարք ձեռք բերեմ։ Շնորհակալություն։

Տիգրան․

Բարև ձեզ, ֆրիլանսով եմ զբաղում, ստացածս գումարները մեծ չեն, թե իմ ու թե փոխանցողի համար հարմար է Wise-ից օգտվել: Wise-ում ունեմ անձնական հաշիվ, որտեղ որ ստանում եմ փոխանցումները, ու որոշակի պարբերականությամբ փոխանցում եմ ՀՀ բանկում ունեցածս անձնական հաշվին (դոլարային): Ուզում եմ իմանալ՝ ԱՁ բացելու դեպքում կարո՞ղ եմ նույն կերպ շարունակել ստանալ փոխանցումները Wise հարթակում ու էնտեղից նույն ձևով փոխանցել ՀՀ դոլարով հաշվին, իսկ ԱՁ-ով հայտարարագրել դրանք: Առանց ԱՁ հաշիվ ունենալու:

Տաթև․

Բարև Ձեզ, ես Տաթևն եմ։ Ունեմ հաշվապահական բազային գիտելիքներ ու պետք է ընկերուհուս արտելի հաշվապահությունը վարեմ։ Հաշվառումից հանած ԱՁ-ն կրկին հաշվառել եմ, ՏԳՏ դասակարգիչը՝ 95․29․0 ՝ ճի՞շտ է սա։ Այժմ պետք է՝ ներկայացնեմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն որպես ԱՁ, կամ որպես ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ։

Հարցս հետևյալն է․ 1-ինի դեպքում առանց ՀԴՄ կարո՞ղ է աշխատել արտելը, թե ոչ, իսկ եթե այո, ապա ի՞նչ պետք է անել։ Իսկ 2-րդի դեպքում, տեղյակ եմ Արտոնագրի մասին, դա ինչպե՞ս ունենալ։ Խնդրում եմ նաև վճարումների մասով օգնել։ Տեղյակ եմ միայն տարեկան 12 000 դրոշմանիշային վճարի մասով միայն։ Կանխավ շնորհակալ եմ։

Արմինե․

Սիրելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող համարվող ԱՁ դադարեցման դիմում է ներկայացրել։ Այժմ ցանկանում է գործունեություն ծավալել որպես ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատիրության համակարգում։ Արդյո՞ք դա հնարավոր է ԱՁ առկայության պայմաններում։ Շնորհակալություն։

Սևան․

Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, իսկ 2026-ին այն շուտով կգերազանցի: Այս դեպքում ո՞ր պահից սկսած պետք է վճարել ապահովագրավճարը: Ներկայացված հաշվետվությունների հիման վրա համախառն եկամտի 2 400 000 ՀՀ դրամի շեմն անցնելու պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, թե՞ կա վճարման վերջնաժամկետ կամ ամսական սահմանված վճար: Պատասխանելիս խնդրում եմ հղում անել օրենքի համապատասխան հոդվածին:

Անահիտ․

Ա/Ձ-ն բացվել է այսօր, և ուզում եմ փակել, դեռ էլեկտրոնային հարթակում լիազոր չեմ բացել և ոչ մի հաշվառում չեմ անցել, բացի պետական գրանցումը, եթե հիմա հաշվառումից հանեմ, որևէ այլ գործողություն կա՞ կատարելու։

Լաուրա.

Բարև Ձեզ, 2025 թ-ի համար ԱՁ-ի դրոշմանիշային վճարի սանդղակը փոխվե՞լ է: Օրինակ, եթե տարեկան շրջանառությունը 12 մլն ավել էր, վճարում էինք 120 000 դրամ, հիմա 2025թ-ի համար պետք է վճարենք այդքա՞ն և միաժամանակ ապահովագրության վճա՞ր 129 600 դրամ:

Արսեն․

Բարև ձեզ։ ԱՁ-ն (1974թ-ից հետո ծնված) աշխատում է շրջանառության հարկով ՏՏ ոլորտում, չունի աշխատողներ։

1. Արդյո՞ք պետք է կատարել կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարում, և եթե այո, ի՞նչ ձևով է կատարվում հաշվարկը, արդյո՞ք կա վերին շեմ, որից հետո այլևս չի հարկվում։

2. Ձև 240 և 244 ե՞ն միայն տարեկան հաշվետվությունները: Ձև 244-ում 6-րդ և 8-րդ կետերում ի՞նչ պետք է լրացնել:

Սեյրան․

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն “189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական” և “286. Շրջանառության հարկի հաշվարկ (01.01.25 թ. –ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)” ձևերից բացի այլ հավետվություն ներկայացնու՞մ է։

Հակոբ․

Բարև Ձեզ։ 2026-ի փոփոխություններից շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ին վերաբերվող փոփոխություն կամ ավելացում կա՞, բացի ԱՏԳ կոդերը։

Վիտյա․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ 65 տարեկանից անց է, զբաղվում է արտադրությամբ, շեմը գերազանցում է, համարվու՞մ է ապահովագրավճար վճարող, և մի հարց էլ՝ եթե 2025թ դեկտեմբերի 27-ից դադարեցում է տալու գործողությունը անհայտ ժամանակով, պե՞տք է վճարի։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Լուսինե․

Բարև Ձեզ։ Եթե շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն 2025թ. 0-ական է, հունվարին 0 է եղել և դադարեցվել է: Նաև 1-ին եռամսյակը 0-ական է, հաշվետվությունը հանձնվել է: 2025թ-ի համար ունի՞ դրոշմանիշային վճար վճարելու։

Զոհրաբ․

Բարև Ձեզ։ Նախատեսում եմ ֆրիլանս թարգմանչական ծառայություններ մատուցել արտասահմանյան կազմակերպություններին։ Ո՞ր տարբերակն է ավելի օպտիմալ. գրանցվել որպես ԱՁ, թե՞ ուղղակի ֆիզ. անձ, և որքա՞ն են հարկային պարտավորությունները այս կամ այն դեպքում։ Նաև հանդիսանում եմ գրանցված աշխատող ՀՀ կազմակերպությունում, որը որպես գործակալ վճարում է իմ համապատասխան հարկերը։