ԱԱՀ հաշվարկի ժամանակ

Ella.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, 01/01/11թ. ԱԱՀ հաշվարկի ժամանակ վառելիքի հաշվանցում չի արվում: Հարցս հետևյալն է. բենզինը նույնպե՞ս ազատված է ԱԱՀ-ից, թ՞ե հաշվանցում են: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Sona

Բարև Ձեզ, Էլլա:
ԱԱՀ-ի մասին օրենքի 15-րդ հոդվածի 32-րդ կետում (Բաժին 5` Արտոնություններ և զրոյական դրույքաչափով հարկում) կատարվել է լրացում, ըստ որի դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը, ազատված է ԱԱՀ-ից, ուստի հաշվանցում եք միայն բենզինի ԱԱՀ-ն, իսկ դիզելային վառելիքինը` ոչ:

Ադելինա

Հարգելի Էլլա, ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ պաշտոնական պարզաբանում կետ 5. 2011թվ հունվարի 1-ից դիզելային վառելիքի ներմուծումը և իրացումը ազատվում է ԱԱՀ-ից, հարկային հաշիվներ դուրս չեն գրվում:
Կետ6. բենզինի իրացումենրի դեպքում հարկային հաշիվներ դուրս են գրվում:
Կետ 8. 2011 հունվարի 1-ից հետո բենզինի գծով ձեռքբերումների մասով ԱԱՀ վճարողները ԱԱՀ-ի գումարների հաշվանցումներ կարող են կատարվել միայն ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ առկայության դեպքում:
Հարգելի Էլլա, եթե ուշադիր կարդաք աըս պարզաբանումը, ապա ամեն ինչ պարզ կլինի:

Liana

Հարգելի Էլլա, որպեսզի բենզինի ԱԱՀ-ն դեբետագրվի, այն պետք է գնված լինի մեծածախ առևտրի կետից:

Tigran

Եթե բենզինի ձեռք բերման գծով ունեք հարկային հաշիվ, կարող եք հաշվանցել:
Իսկ դիզ. վառելիքը ընդհանրապես ազատված է հետևյալ օրենքով.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2010
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ եւ 8-րդ կետերը «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով`

«11) ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ օտարման գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ կետով`

«31) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող եւ (կամ) ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 32-րդ կետով`

«32) դիզելային վառելիքի ներմուծումը եւ (կամ) օտարումը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի եւ 2-րդ հոդվածի 1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: