Եկամուտների հայտարարագիր

Գոհարիկ․

Բարև ձեզ։ Ֆիզ. անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր՝ որպես համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, սակայն նա ունեցել է ԱՁ իր անունով, որը դադարեցրել է (կամ փակել)։ Այս պարագայում եկամուտները ո՞ր կետով են նշվում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

այդ Ֆիզ. անձը այս կատեգորիաներին առնչվում է.եթե առնչվում է պետք է հայտարարագիր ներկայացնի,
1) 2023 թվականի հաշվետու տարվա համար՝
ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.

Գոհարիկ
Գոհարիկ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն Տիգրան ջան: Ա/Ձ-ի ՀՎՀՀ-ն է ծրագրում երևում, նոր ՀՎՀՀ-չի բերում: Սխալ չի լինի, եթե ԱՁ-ի ՀՎՀՀ-ով հայտարարագիրը ներկայացնել, որպես ԻՇ:

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Գոհարիկ

եթե ֆիզ անձը նաև ԱՁ կարգավիճակ ունի, ապա միայն մեկ ՀՎՀՀ են տալիս, նորմալ է,

Արմինե
Արմինե
1 տարի առաջ

Մի հարց, ֆիզիկական անձը տարածքներ ունի և տվել է վարձակալությամբ Ա/Ձ-ի կամ ՍՊԸ-ին: Արդյո՞ք այդ ֆիզիկական անձը պետք է լրացնի հայտարարագիր։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Այո