Ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն առ այսօր չի ստացել ծանուցում ֆիզ. անձանց եկամուտների հայտարագրման մասով, չնայած, որ իրական շահառու է։ Ի՞նչ անել՝ սպասել ծանուցեն, թե՞ ուղարկել հայտարարագիրը առանց ծանվուցելու։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ruzanna

Հնարավոր է և ծանուցում չգա, դուք անպայման ուղարկեք հայտարարագրերը, ի դեպ հայտարարագրերի ներկայացման ժամկետը երկարաձգել են մինչև հուլիսի 22-ը:

Սոֆյա

Շնորհակալություն

Tigran

ծանուցում չի գալու, իրական շահառու ներկայացված անձերի հայտարարագրերը պետք է ներկայացնեք

Արմինե

Մի հատ միջանկյալ հարց էլ ես տամ: ԲԲԸ-ն բացվել է 2023թ նոյեմբերին և ոչ մի գործունեություն չի ծավալել ու գտնվում է ժամանակավոր դադարեցման փուլում։ Հարց. Արդյո՞ք Ազդարար.ամ-ում պետք է ներկայացնի ֆինանսական հաշվետվություն։

Tigran

Ոչ։
ԲԸ օրենք հ.96
1. Բաց Ընկերությունը պարտավոր է հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ա)(կետն ուժը կորցրել է 04.12.19 ՀՕ-287-Ն)
բ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում Ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը.
գ) տարեկան ժողովի գումարման մասին հայտարարությունը` սույն օրենքով սահմանված կարգով.
դ) սույն օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

Արմինե

Իսկ եթե ժամանակավոր դադարեցված է, այդ դեպքում էլ է տալի՞ս վերը նշվածները։

Tigran

իմ կարծիքով գոնե սա անպայման է
տարեկան ժողովի գումարման մասին հայտարարությունը` սույն օրենքով սահմանված կարգով.

Սոֆյա

Հարգելի Տիգրան, ասացեք խնդրեմ՝ կա՞ հայտարարագրի լրացման հստակ կարգ իրական շահառուների համար,/ օրինակ՝ լրացնել ֆիզ անձի միայն տվյալ կազմակերպության հետ առնչվող ինֆորմացիան /թե պետք է լրացնել առաջնորդվելով իրական շահառուն, որպես ֆիզիկական անձ սկզբունքով, և արդյո՞ք պարտադիր է լրացնել բանկի հաշվեհամարը, եթե այո, արդյո՞ք ԻՇ-ն կազմակերպության հաշվեհամարն է գրելու։
Շնորհակալություն։

Tigran

կա հայտարարագրի լրացման հստակ կարգ բոլոր նրանց համար ովքեր պետք է ներկայացնեն, լրացվում է որպես ֆիզիկական անձ սկզբունքով, լրացվում է բանկի անձնական հաշվեհամարը,

Nerses

Եթե իրական շահառու է` պետք է ներկայացնի։

Արմինե

Կոոպերատիվների տնօրեններն էլ են տալի՞ս եկամուտների հայտարարագիր։

Գայանե

Եթե իրական շահառու է պետք է ներկայացնի։