Արդյո՞ք գործունեությունը համարվում է ԱԱՀ 0% դրույքաչափով հարկվող

Ռուբեն․

Ողջույն բոլորին, ՀՀ ՍՊԸ-ն աշխատուժի ապահովման ծառայություն է մատուցում բացառապես Եվրոպական ընկերությունների։ Ավելի մանրամասն՝ այն իրականացնում է բարձր որակավորման կադրերի փնտրում և տվյալ աշխատանքի համար գործի ընդունում, բայց պատասխանատու չէ գործի կատարման համար։ Կարո՞ղ եմ ընկերության գործունեությունը հարկեր ԱԱՀ 0% դրույքաչափով։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Էլինա
Էլինա
1 տարի առաջ

Եթե outstaffing-ի մասին է խոսքը՝ եթե աշխատողը գտնվում է ՀՀ-ում , ապա առաջանում է ԱԱՀ 20 տոկոս , եթե արտասահմանում է ՝ ոչ։ Աշխատողի փաստացի գնտվելու վայրով է որոշվում։

Ռուբեն
Ռուբեն
1 տարի առաջ
Ի պատասխան  Էլինա

շնորհակալ եմ։ Այո outstaffing-ի մասին է խոսքը։ Կասեք այդ դեպքում ինոյսները հաճախորդին պետք է հավելյալ ցուցե՞ն ԱԱՀ 20 տոկոս։ Այստեղ կրկնակի հարկման  համաձայնագրերը դեր չե՞ն խաղում;

Tigran
Tigran
1 տարի առաջ

իսկ հիմա որ հարկման դաշտն եք ընտրել, որ գործում եք,

Ռուբեն
Ռուբեն
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

դեռևս շրջ հարկ

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Ռուբեն

շրջ հարկով պիտի հարմար լինի, ԱԱՀ 0 տոկոս չեք կարող գործել

Ռուբեն
Ռուբեն
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

շրջ հարկով ընկերությունը փաստացի վճարում է հարկ իրեն փոխանցված աշխատակիցների աշխատավարձի վրա, որը ուղղակի փոխանցվում է աշխատողին։ Քանի որ ամբողջ գործունեությունը կատարվում է դրսի հաճախորդի համար, սպառումը նույնպես դրսում է , ծառայությունը արտահանում չէ՞

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Ռուբեն

միջնորդավճար վճարում են չէ ձեզ,

Ռուբեն
Ռուբեն
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այո, բայց փաստացի շրջանառության մեծ մասը աշխատավարձն է